Հուլիսի 22-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով դեռևս 12 զինծառայող հոսպիտալացված են։
Ինչպես «Առաջին լրատվականին» հայտնում են պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից, վիրավորված զինծառայողներից երկուսի վիճակը մինչ օրս շարունակվում է մնալ ծանր, նրանք գտնվում են բժիշկների խիստ հսկողության տակ, ունեն տարբեր աստիճանի կոտրվածքներ այդ թվում ողնաշարի կոտրվածք։ Մյուս տասը զինծառայողներն արեն ապաքինվում են։
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին պաշտպանության նախարարության «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան վթարի էր ենթարկվել, ինչի հետևանքով 2 զինծառայող մահացել էին։










































