Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, որը վերջին մեկ ամսվա ընթացքում քաղցկեղի լուրջ վիրահատության էր ենթարկվել, ապա քիմիաթերապիայի կուրս անցել, երեկ հայտարարել է, որ հերթական անգամ առաջադրվելու է այդ երկրի նախագահական ընտրությունների ժամանակ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Այս մտադրության մասին 56-ամյա Չավեսը պատմել է Correo del Orinocoko պետական թերթին: Չավեսի վերադարձը Հավանայից լուսաբանվել է ազգային հեռուստատեսությամբ: Ավելի վաղ Չավեսը հայտարարել էր, որ քիմիաթերապիայի առաջին փուլն ավարտված է, իսկ հիվանդությունը՝ հաղթահարված, քանի որ օրգանիզմում մետաստազներ չեն հայտնաբերվել:











































