Sunday, 16 06 2024
Ադրբեջանը ռուսական գազի եվրոպական «խլացուցիչ»
Երևանի բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված մեքենայի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի
Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին․ Փրկարար ծառայություն
16:15
Սեուլում հայտնել են, որ Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, 5 միլիոն հրետանային արկ է փոխանցել Ռուսաստանին
Ընդամենը 20 օր պահանջվեց երկաթուղու աշխատանքը վերականգնելու համար. պատգամավոր
15:45
Իրանն ու Շվեդիան գերիների փոխանակում են իրականացրել
Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ-ի
15:15
Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Եթե Հայաստանի ղեկավարության կողմից ակնարկ լինի, Վրաստանի ղեկավարությունը ձեռք կմեկնի․ Վան Բայբուրդ

Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Վրաստանի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին։ ՀՀ-ին աջակցելու առաջարկով սոցիալական ցանցերում հանդես են եկել քաղաքական ու հասարակական գործիչներ, ակտիվիստներ: Ստեղծվել է նաև օնլայն ստորագրահավաք, որտեղ քաղաքացիները կոչ են անում Վրաստանի կառավարությանն օգնել Հայաստանին հիվանդներին Վրաստան տեղափոխելու հարցում։ Հայկական կողմից օգնելու մասով որևէ պաշտոնական խնդրանք դեռևս չկա։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, Միխեիլ Սաակաշվիլիի նախկին խորհրդական Վան Բայբուրդը նշեց, որ Արսեն Թորոսյանի պատճառով ստեղծված լարվածությունն արդեն անցել է, այդ առումով որևէ խնդիր այս պահին չկա։ «Լարվածությունը, որը մեզ բերեց արմատներով մեր համերկրացի նախարար Արսեն Թորոսյանը, շտկվել է, ամեն ինչ նորմալ է։ Վրաստանում իրոք մտահոգված են, որ Հայաստանում մեծ թիվ են կազմում վարակվածները։ Ես միայն ողջունում եմ երկրների կողմից մարդասիրական քայլերը։ Ինչու չէ։ Եթե օգնության կարիքը կա, հրաժարվելու իմաստ չկա։ Իմ ընկերը, որը վարակաբան է, ասաց, որ եթե Հայաստանի հիվանդանոցներում տեղեր չեն լինի, մենք պետք է պատրաստ լինենք հիվանդներին տեղափոխել Վրաստան։ Ընկերս Հայաստանում ասաց, որ այդ մասին խոսում են։ Ես չեմ կարծում, որ դրա կարիքը կլինի, բայց, եթե պատրաստ են օգնության ձեռք մեկնել, ողջունելի է»,- ասաց Վան Բայբուրդը։

Ըստ Բայբուրդի, Հայաստանի ղեկավարության կապը Վրաստանի իշխանությունների հետ այսօր շատ բարձր մակարդակի վրա է, չնայած, որ երբեք վատ չի եղել։ «Վրաստանում Նիկոլին ընդունում են որպես հեղափոխական, համակրանքը մեծ է Վրաստանի ղեկավարության ու ժողովրդի մեջ։ Չգիտեմ՝ ով որ գաղափարախոսությունն է առաջ տանում, բայց այսօրվա և՛ Վրաստանի ղեկավարությունը, և՛ ժողովուրդը Հայաստանի հանդեպ շատ բարյացակամ, եղբայրական ու բարեկամական են տրամադրված։ Եթե Հայաստանում լինի շատ ծանր վիճակ, առանց կամավորների նախաձեռնությամբ էլ հարցը կկարգավորվի։ Եթե անգամ Հայաստանի ղեկավարության կողմից ակնարկ լիներ, Վրաստանի ղեկավարությունը իր ձեռքը կմեկներ ու եթե պետք լինի՝ կմեկնի։ Եթե կամավորներն ուզում ե իրենց լուման դնեն այդ գործում, խնդրեմ։ Հոյակապ է»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակին, Բայբուրդը տեղեկացրեց, որ այսօր իրենց մոտ գրանցվել է վարակման երեք նոր դեպք, որից երկուսը կարանտինի մեջ էին։ «Վիրուսը մեր երկրի հետ ինչ-որ կերպ ընտելացել է, բայց ուզում եմ կրկնել, որ Հայաստանում իմանան։ Վրաստանի պետությունը, իշխանությունը շատ դաժան կերպով է ամեն ինչը ներդնում, սահմանափակում, ու հիմա ասում է՝ ես արդեն չեմ կարող մինչև վերջ այսպես խիստ լինել, ժողովո՛ւրդ, մնացածը դուք պետք է անեք։ Դիմակդ հագի, ձեռնոցդ հագի, երեք մետրից մոտ մի արի, շուկաներում իրարից հեռու կանգնեք։ Այսինքն՝ ժողովուրդն ինքն է կատարում այն, ինչ ներդրեց պետությունը բժիշկների հետ միասին երեք ամսվա ընթացքում։ Այն, ինչ արվեց, միայն ու միայն մեր բժիշկների, վարակաբանների վաստակն է։ Ըստ էության, Վրաստանը դիրիժորի փայտիկը տվեց վարակաբաններին։ Մնացածն արդեն՝ դաժանությունը, կարգուկանոնը, տուգանքները, կառավարությանն ինչ-որ ձևով օժանդակող գործոններ էին։ Այդ տարբերակը արդարացվեց Վրաստանում։ Վարչապետն էլ ասաց ժողովրդին՝ դուք ինքներդ պետք է շարունակեք, հերիք է, որ մենք գոռում ենք՝ սա արեք, նա արեք։ Այսինքն՝ ձեր ամենամոտ մարդկանց, երեխաների, մեծահասակների, հայրերի, մայրերի կյանքը ձեր ձեռքում է։ Դուք էլ պետք է լինեք շատ զգույշ։ Ու սա հիմա շարունակվում է ժողովրդի կողմից»,- ներկայացրեց Վան Բայբուրդը։

Խոսելով Վրաստանի սահմանների բացման ու «կանաչ գոտու» երկրների ցանկում Հայաստանի չլինելու մասին, Վան Բայբուրդը նշեց՝ Վրաստանի կառավարությունը շատ զգույշ է, ուզում են չշտապել զբոսաշրջության բացման հարցում։ «Երկրում շատերի մոտ զգուշությունը մեծ է, ասում են՝ կարող է մի քիչ էլ սպասենք։ Տեսնենք՝ ինչպես կլինի»,- իր խոսքն ամփոփեց Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում