Չինաստանում բժիշկները վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի վեց նոր դեպք են հայտնաբերել, որոնցից երկուսը՝ առանց ախտանշանների: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» -ը՝ հղում անելով ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի հայտարարությանը:
Գործակալության տվյալներով՝ բոլոր վեց վարակվածները երկիր են ժամանել դրսից: Նրանք մեկուսացման մեջ են գտնվել:
Համավարակի սկզբից ի վեր ՉԺՀ-ում կորոնավիրուսի ավելի քան 83 հազար դեպք է գրանցվել, մահացել է 4634 հիվանդ։








































