Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել միջազգային հանրությանը պատժամիջոցներով «կաթվածահար անել» Իրանը։ Այս մասին հաղորդում Է ՏԱՍՍ-ը։
Նեթանյահուն Իրանին մեղադրել է իր պարտավորությունները պարբերաբար խախտելու և այն օբյեկտները թաքցնելու մեջ, որտեղ հարստացվել են միջուկային նյութերը: Նա հիշեցրել է, որ Իրանը հրաժարվել է ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին հասանելիություն տրամադրել գաղտնի օբյեկտներին, որոնցում գաղտնի ռազմական միջուկային գործունեություն է ծավալել:
«Ես կարծում եմ, որ եկել է ժամանակը, իրականում այդ ժամանակը վաղուց էր եկել, բայց հիմա հաստատ նոր տեղեկատվության լույսի ներքո ժամանակն է, որ միջազգային հանրությունը միանա ԱՄՆ-ին և Իրանի դեմ կաթվածահար անող պատժամիջոցներ մտցնի», — հայտարարել է Իսրայելի վարչապետը: Նա ավելացրել է, որ կորոնավիրուսը «չի նվազեցնում Իսրայելի վճռականությունը»՝ գործել «Իրանի ագրեսիայի դեմ», և խոստացել է, որ թույլ չի տա Թեհրանին «միջուկային զենք ունենալ»:











































