Չեխիայի և Գերմանիայի մայրաքաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվել, որոնց մասնակիցները համերաշխություն են հայտնել ԱՄՆ-ում բողոքի ցույցերին՝ ընդդեմ ռասիզմի և ոստիկանության բռնությունների՝ գրում է mk.ru-ն:
Պրահայում հանրահավաքը սկսվել է Հին քաղաքի հրապարակում հավաքով, որից հետո մոտ 300 ցուցարարներ երթով շարժվել են դեպի Մալա-Ստրանա շրջանում գտնվող ԱՄՆ դեսպանատուն: Հաղորդվում է, որ մասնակիցների մեջ գերակշռում էին Չեխիայում բնակվող օտարերկրացիները: Բեռլինում հանրահավաքը ավելի բազմամարդ է եղել․ ոստիկանության տվյալներով՝ դրան մասնակցել է մոտ 15 հազար մարդ, այն ընդհանուր առմամբ խաղաղ է եղել: