Friday, 26 04 2024
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ

Հոկտեմբերի 27-ի գործի բացահայտման համար այդ հատորներում բազմաթիվ «թելի ծայրեր» կան. ԱԺ-ում պետք է քննիչ հանձնաժողով ստեղծել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է լրագրող Վահագն Ղուկասյանը, որը մեկ տարի առաջ է վերադարձել Հայաստան։ Նա Հոկտեմբերի 27-ի հետ կապված կարևոր բացահայտումների հեղինակ է:

– Պարոն Ղուկասյան, Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացվել է։ Ըստ Ձեզ՝ որտեղի՞ց պետք է սկսել գործը, որպեսզի հաջող ընթացք ունենա նախաքննությունը։

– Հոկտեմբերի 27-ի գործը բավականին ծավալուն, 5 տասնյակից ավելի հաստափոր հատորներ են, (խոսքս իրական հատորների մասին է, ոչ թե այդ գործով նախկին մեղադրյալ՝ Ալիկ Հարությունյանի և այժմ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանի կողմից տարածված՝ քրեական գործի համակարգչային տարբերակի։ Ես ի սկզբանե Ռուբեն Սահակյանի տարածած տարբերակին չեմ վստահել, և ես, որպես այդ հատորները ուսումնասիրած անձ, եկել եմ այն համոզման, որ Հոկտեմբերի 27-ի գործի բացահայտման համար այդ հատորներում բազմաթիվ, այսպես կոչված, «թելի ծայրեր» կան, որոնցով կարելի է ամբողջ կծիկը քանդել։

– Կարո՞ղ եք կոնկրետ օրինակ նշել։

– Իհարկե, կարող եմ՝ հաշվի առնելով, որ ես նախաքննության անդամ չեմ, ինչպես նաև որևէ փաստաթուղթ չեմ ստորագրել, իմ կողմից ինքնակամ ուսումնասիրված նյութերը չհրապարակելու որևէ պարտականություն չեմ ստանձնել։ Բայց բոլոր դեպքերում այդ պարտականությունը ես ինքս եմ իմ առջև դրել, որովհետև ես շատ եմ կարևորում «նախաքննության գաղտնիքի» սկզբունքը, և կարծում եմ, որ կան բաներ, որոնց ժամանակից շուտ հրապարակայնեցումը կվնասի նախաքննության ընթացքին։

Ինչ վերաբերում է Հոկտեմբերի 27-ի անջատված մասով ընթացող նախաքննության հաջող ընթացք ունենալուն, ապա, կարծում եմ, լավ կլիներ, եթե Ազգային ժողովում համապատասխան քննիչ հանձնաժողով ստեղծվեր։ Հիշեցնեմ, որ 2001-ին ԱԺ-ում Հոկտեմբերի 27-ի գործով նախաքննության ընթացքում կատարված ապօրինությունների ուսումնասիրման խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծվեց, բայց այն ժամանակ հասարակությունը այդ հանձնաժողովին միանգամայն արդարացիորեն չեր վստահում։ Հիմա այլ իրավիճակում ենք, ՀՀ Ազգային ժողովը ժողովրդի կողմից մեծ վստահություն ունի, և մեծամասնություն կազմող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներն էլ կաշկանդված չեն և ոչ մի կախվածություն չունեն նախկիններից։ Հետևաբար, եթե Ազգային ժողովում հիմա քննիչ հանձնաժողով ստեղծվի, ապա, կարծում եմ՝ այն կարող է արդյունավետ աշխատել ու շատ օգտակար լինել գործը քննող ԱԱԾ քննչական խմբին։

Ավելին, մենք գիտենք, որ որքան էլ հեղափոխություն է տեղի ունեցել, մարդիկ կան, որոնք չեն վստահում ԱԱԾ-ին, և եթե, ի վերջո, ԱԺ-ում համապատասխան հանձնաժողով ստեղծվի, կգան և շատ բան կասեն։

– Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չի բացառում, որ Հոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվի նաև այն ժամանակ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը։

– Նորմալ եմ գնահատում այս հայտարարությունը, բնականաբար պետք է հարցաքննվի։ Անձամբ գտնում եմ, որ Ջհանգիրյանի՝ զինդատախազ եղած ժամանակ գործը քննվել է, բայց լիակատար չի քննվել։ Բացի դրանից՝ Ռոբերտ Քոչարյանը չնայած նախագահ էր, բայց նա գործով ամենագլխավոր վկաներից մեկն էր, որովհետև ահաբեկիչները զենքը վայր դրեցին այն ժամանակ, երբ Քոչարյանի հետ հանդիպեցին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում