Շրջանառության մեջ է դրվել Փաստահավաք հանձնաժողովի ստեղծման մասին նախագիծը: Արդեն նշվում է, որ հանձնաժողովն ուսումնասիրելու է կեղծված ընտրությունները, դրանց հաջորդած քաղաքական հետապնդումները, բռնաճնշումները, զանգվածային ունեզրկումների և խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՀՔԱՎԳ ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:









































