Ուրբաթ Եվրահանձնաժողովը (ԵՀ) համայնքի 27 անդամ երկրների ներքին գործերի նախարարներին խնդրել է չեղյալ հայտարարել Եվրամիության ներսում սահմանային ամբողջ հսկողությունը մինչև հունիսի վերջ: Այս մասին գրում է El Pais-ը՝ վկայակոչելով Ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնին:
Բրյուսելում կարծում են, որ ԵՄ երկրներում կոռոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակի բարելավման զուգահեռ նման սահմանափակումներն այլևս պայքարի արդյունավետ մեթոդ չեն: Ըստ Յոհանսոնի՝ երբ հանկարծակի սկսվեց այս վարակի տարածումը, երկրներն արձագանքեցին չհամաձայնեցված և խուճապի որոշակի դրսևորումներով: Պաշտոնյան հույս է հայտնել, որ ուրբաթ օրը ՆԳ նախարարը համաձայնության կգա հունիսի 30-ից հետո ներքին սահմանի վերահսկողությունը չերկարաձգելու վերաբերյալ: