Այսուհետ, բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է՝ բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների դեպքում և ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս։
«Առաջին լրատվական»-ը հարցախույզ է իրականացրել Երևանի փողոցներում՝ ճշտելու՝ ինչպես են գնահատում քաղաքացիները նոր որոշումը։ Քաղաքացիները հիմականում կողմ են դիմակների պարտադիր կրելուն, ասում են՝ որոշումը քաղաքացիների օգտին է․ «Ժողովուրդը պետք է միահամուռ կատարի պարետի որոշումները»,-ասաց քաղաքացիներից մեկը։










































