Friday, 26 04 2024
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ադրբեջան ռազմական մատակարարումների համար կաշառքի գործով ՌԴ-ում պաշտոնյաներ են կալանավորվել

Ռուսաստանի Դաշնությունից Ադրբեջան երկակի նշանակության ռազմական արտադրանք մատակարարելու համար կաշառքի գործով ՌԴ-ում պաշտոնյաներ են կալանավորվել: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը:

Մոսկվայի Խամովնիկյան շրջանային դատարանը ձերբակալել է քրեական գործով երեք մեղադրյալների, որոնք կապված են Արդյունաբերության և առևտրի նախարարության աշխատակցի կողմից կաշառք ստանալու հետ: Հետաքննության վարկածով՝ նախարարության Ռազմատեխնիկական համագործակցության բաժնի պետ Ռիզվան Գայրբեկովը Նիժնի Նովգորոդի ավիացիոն ընկերության գլխավոր տնօրեն Վասիլի Կլեպալովից 4,5 մլն ռուբլի է ստացել Ադրբեջան երկակի նշանակության արտադրանքի մատակարարման համար ընկերությանը արտոնագիր տալու համար:

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեում կարծում են, որ կաշառքի միջնորդ է եղել նրանց ընդհանուր ծանոթը՝ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության Օտարերկրյա պետությունների հետ ռազմատեխնիկական համագործակցության վարչության պետ Սերգեյ Գարմաշը։

Առաջինը երկու ամսով կալանավորվել է Նիժնի Նովգորոդի ավիացիոն ընկերության գլխավոր տնօրեն Վասիլի Կլեպալովը, որը մեղադրվում է կաշառք տալու մեջ:

Հետաքննությունը ենթադրում է, որ Կլեպալովը 4,5 մլն ռուբլի է փոխանցել Արդյունաբերության և առևտրի նախարարության աշխատակից Ռիզվան Գայրբեկովին ՝ նրանց ընդհանուր ծանոթ Սերգեյ Գարմաշի միջնորդությամբ: Նախարարության աշխատակից Ռիզվան Գայրբեկովին ևս դատարանը մեկուսարան է ուղարկել մինչև օգոստոսի 4-ը ժամկետով:

Ռիզվան Գայրբեկովը գլխավորում էր Արդյունաբերության և առևտրի նախարարության Պաշտպանական արդյունաբերական համալիրի դեպարտամենտի ռազմատեխնիկական համագործակցության բաժինը։ Նա Ռուսաստանի Դաշնության 3-րդ դասի պետական խորհրդական է։ Միջնորդ Գարմաշը ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության արտասահմանյան պետությունների հետ ռազմատեխնիկական համագործակցության երկրորդ վարչության պետի տեղակալն է։

Հետաքննության վարկածով՝ 2019թ. գարնանը Նիժնի Նովգորոդի ձեռնարկության գլխավոր տնօրենն իր ծանոթ Սերգեյ Գարմաշին խնդրել է օգնել ընկերությանը գործունեության որոշ տեսակների համար լիցենզիա ստանալու հարցում:

Դրանք անհրաժեշտ էին Նիժնի Նովգորոդի ավիացիոն ընկերության կողմից Ադրբեջան երկակի նշանակության արտադրանք մատակարարելու համար։

Կլեպալովը Դաշնային միգրացիոն ծառայության աշխատակցին սկզբում փոխանցել է 2 մլն ռուբլի, իսկ հետո ևս 2,5 մլն գումարը փոխանցվել է Օվչիննիկովի առափնյա ծառայության շենքի մուտքի մոտ: Այնուհետ միջնորդն իր աշխատասենյակում դրանք փոխանցել է Արդյունաբերության և առևտրի նախարարության առևտրի բաժնի պետին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում