ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը կարծում է՝ պատերազմական վիճակ է ոչ միայն համավարակի տեսանկյունից, այլև հայտարարված է ապատեղեկատվության տեռոր։ Պատգամավորի գնահատմամբ հանրությանը տեղեկատվական տեռորի են ենթարկում։
Գայանե Աբրահամյանի խոսքով այս տեղեկատվական տեռորը դեռևս մարտից նպատակ ուներ, այն է՝ կառավարության հրաժարականը պահանջելը. «Որևէ մեկը մեղավոր չէ։ Երկրում տեղի ունեցող բոլոր գործողությունների առաջին պատասխանատուն պետական կառավարումն իրականացնող մարմիններն են, բայց մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ համավարակի ցանկացած խնդիր և լուծում, որ առաջարկում է պարետատունը, պետք է հասարակության մեջ արձագանք գտնի։ Եթե այդ արձագանքը չի գտնում, ապա այդ գործողությունների արդյունավետությունն էապես նվազում է։ Սա որևէ կերպ մեղադրանք չէ հասարակությանը։