Անցած 24 ժամվա ընթացքում Մոսկվայում ևս 57 հիվանդ է մահացել նոր տիպի կորոնավիրուսային վարակից, հաղորդում է COVID-19-ի իրավիճակի մշտադիտարկման մայրաքաղաքային շտաբը։
Հիվանդության տարածման ողջ ընթացքում Մոսկվայում 2806 մահվան դեպք է գրանցվել, հետևում է շտաբի տվյալներից:
Ռուսաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է նոր կորոնավիրուսային վարակի 441108 դեպք, որոնցից 5384-ը՝ մահվան ելքով։ Առողջացել է 204623 բուժառու։