Sunday, 14 06 2026
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները

Փառատոնային ֆիլմերը կոմերցիա չեն հետապնդում (տեսագրություն)

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնում իր «Բեռնելով կյանքս» ֆիլմի համար միաժամանակ երեք մրցանակ ստացած (Հայկական համայնապատկեր անվանակարգում գլխավոր մրցանակ, Կինեմատոգրաֆիստների միության կողմից «Նուարդ» մրցանակ, Բրիտանական խորհրդի սահմանած Հատուկ մրցանակ) ռեժիսոր Հարութ Շատյանը:

– Հարութ, Ձեր «Բեռնելով կյանքս» ֆիլմը «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի շրջանակներում միանգամից երեք մրցանակի արժանացավ: Անսպասելի՞ էր արդյոք և ի՞նչ զգացողություններ ունեք:

– Անբացատրելի զգացողություններ ունեմ. նկարահանել ֆիլմ դիպլոմային աշխատանք և ստանալ երեք մրցանակ, ինչպես ասում են` մի քիչ ճոխ եղավ, բայց դիմացա, շատ հաճելի էր և շատ անսպասելի:

– Ինչո՞ւ եք վերնագրել «Բեռնելով կյանքս»:

– Հենց վերնագրի ընտրության ժամանակ ինքս ինձ հետ տարաձայնություններ ունեի, սակայն վերջում զգացի` սա լավագույն տարբերակն է: Այս դեպքում «Բեռնելով կյանքս» երկիմաստ է, քանի որ ֆիլմում ներկայացվել է երիտասարդի կյանքը փոքր չափաբաժիններով, էկրանին քիչ-քիչ բեռնվում է երիտասարդի կյանքը, երկրորդ իմաստը` երիտասարդի կյանքը բեռնված է, և ծանրաբեռնվածի խնդիրն է դրվում, և ցույց է տալիս իր կյանքի ծանրաբեռնվածությունը:

– Ֆիլմն իրական հիմք ունի՞, բանակը կիսատ թողած շաքարային դիաբետով հերոսը ապրո՞ւմ է արդյոք մեր իրականության մեջ, թե՞ ոչ:

– Հերոսը կա, և մեզանից յուրաքանչյուրը հերոսն է, քանի որ մեր կողքին այդ խնդիրներով շատ երիտասարդներ կան: Ֆիլմում փորձել եմ տալ հավաքական կերպար, որտեղ զետեղել եմ երիտասարդության խնդիրները, այսինքն` անաշխատունակությունը, հիվանդությունները, ուսանողության խնդիրները, տեղեկացված չլինելու խնդիրը: Մի խոսքով, մեր շրջապատում հանդիպող երիտասարդների խնդիրները նույն կերպարում են: Եվ եթե ասում են` կա՞ այդպիսի կերպար, թե՞ ոչ, բնականաբար կա, սա ամեն քայլափոխի հայտնվող խնդիրներով երիտասարդն է:

– Կարելի՞ է ասել, որ այդ խնդիրների վերհանումն է մրցանակների արժանանալու պատճառը:

– Այսպես կարող եմ պատասխանել. ֆիլմը շատ անկեղծ է, հենց անկեղծությունն է գնահատվել և պրոբլեմի արդիականությունը: Յուրաքանչյուրս կարող ենք խնդիրներ բարձրացնել, ուղղակի պետք է գտնել այն ներկայացնելու միջոցը: Ես փորձեցի գտնել այդ միջոցը և հենց ֆիլմով դա ներկայացրեցի:

– Կարելի՞ է ասել` այդ խնդիրներն են Ձեզ առավել շատ հուզել, դրա համար եք փորձել այն էկրանավորել, այդ թվում` հիվանդություն, սոցիալական ծանր վիճակ, աշխատանք, որի դիմաց չեն վճարում և այլն:

– Բնականաբար, այն, ինչ ֆիլմում կա` ես ամեն օր իմ աչքով եմ տեսնում. երիտասարդը, որը նոր է ավարտել և կյանք պետք է մտնի, չգիտի` որ կողմ գնալ, քանի որ նա նախ ունի ինֆորմացիայի պակաս, որի հետևանքով կարող է ունենալ խնդիրներ թե՛ կառավարության, թե՛ հասարակության հետ: Ֆիլմում ոչ պայմանագրային աշխատանքի հետևանքով հերոսին չեն վճարում և հիվանդության համար համապատասխան դեղամիջոց ձեռք բերելու համար գումար չունենալու պատճառով նա ստիպված դիմելով հանցագործության` գնում է գողության: Ամբողջ ֆիլմը այսպես փոխկապակցված է:

– Գողությունն արդյո՞ք որպես արդարացում չի դիտարկվում:

– Հերոսի գլխավոր նպատակը ոչ թե արդարանալն է, այլ հեգնելն է ինքն իրեն, արդարացնել նրան դրա համար, բնականաբար, չի կարելի, բայց հասկանալ միգուցե հնարավոր է, որ ունի խնդիր, գումար չունի այն լուծելու համար, բայց ես չեմ արդարացնում, քանի որ ցանկացած հանցագործություն մեղք է:
Ցանկացած ֆիլմ, ցանկացած արվեստի միջոց ասելիք պետք է ունենա, և հանդիսատեսին ինչ-որ բան պետք է քո լեզվով հաղորդես:

– Հարութ, կինոն դիտարկեցիք արվեստի միջոց, հիմա ավելի շատ վեճ է գնում` այն արվեստի՞ միջոց է, բիզնե՞ս է, ի՞նչ է:

– Չի կարելի է միայն ասել` կինոն արվեստ է և դրանով սահմանափակվել, քանի որ այն ունի կոմերցիոն նպատակներ: Կան ֆիլմեր, որոնք միայն կոմերցիոն շահերի համար են, դրանք էլ լավ ֆիլմեր են լինում, և կան ֆիլմեր, որոնք չեն հետապնդում կոմերիցոն շահեր, և կա «փառատոնային ֆիլմ» հասկացությունը. դրանք այն ֆիլմերն են, որոնք կոմերցիա չեն հետապնդում, ցուցադրվում են փառատոնի շրջանակներում և վերջ, գումար դրանից չեն վաստակում:

– «Բեռնելով կյանքս» ֆիլմը իսկապե՞ս կոմերցիա չի հետապնդում: Ասում են` չորս հարյուր դրամ եք ծախսել այս ֆիլմի վրա:

– Ֆիլմի պրոդյուսերը Գրիգոր Հայրապետյանն է, իմ լավ ընկերն է, որը միացել է մեզ ֆիլմի ստեղծագործական աշխատանքից հետո և զբաղվել պրոդյուսերական աշխատանքներով: Որպես պրոդյուսեր` նա ասում է, որ ֆիլմը ներդրում չունի, նկարահանվել է զրոյական բյուջեով: Չորս հարյուր դրամը սիմվոլիկ գումար է, որը ներդրվել է ֆիլմում զուտ սիմվոլի համար: Եվ քանի որ սա դիպլոմային աշխատանք էր, բնականաբար թե՛ ինստիտուտի, թե՛ կուրսի ընկերները ամեն մեկն օգնել է նրանով, ինչով կարողացել է: Օգտագործված տեխնիկան սիրողական է, և հենց դա է պետք եղել այդ ֆիլմում, այլապես պրոֆեսիոնալ տեխնիկայով այս ֆիլմն ուղղակի անկեղծ չէր լինի:

– Կինոյի քննադատները այսօր նշում են, որ կինոյում սկսել է բացակայել մարդը: Համաձա՞յն եք արդյոք այս մտքի հետ:

– Ես չեմ կարող որևէ մեկի ասածին դեմ կամ կողմ լինել, ամեն մեկն ունի իր սեփական կարծիքը: Կա այդպիսի տենդենց, որ մարդն արդեն նահանջի մեջ է, քանի որ այսօր ֆիլմերը (մանավանդ հոլիվուդյան ֆիլմերը) մեծամասամբ համակարգչային տեխնիկայի միջոցով են ստեղծվում, այսինքն` մարդը ստեղծվում է համակարգչային տեխնիկայի միջոցով: Ես սա նորմալ եմ համարում, կարևորը ֆիլմի ասելիքն է և կարևոր չէ` ինչ միջոցով, կարող է լինել անգամ խաղալիք. այս ամենը տեխնիկայի զարգացման հետևանքով է լինում, բայց չօգտագործել ընդհանրապես տեխնիկա` չեմ ընդունում, որովհետև մարդուն վիզուալ հաճելի պետք է լինի` ինչ է դիտում:

– Քննադատները նաև ազգային կինոյի մեջ են նահանջ նկատում` շեշտելով, որ այդ ամենը ավանգարդի ֆիլմերի պատճառով է: Դուք ֆիլմ ստեղծելիս արդյո՞ք հաշվի եք առնում` ազգայի՞ն է, թե՞ համամարդկային:

– Ճիշտն ասած, երբ ֆիլմը նկարահանում էի, մտածում էի` այն այստեղ չի ընդունվելու, չի ընկալվելու: Երբ ֆիլմից մի քանի րոպե արդեն նկարել էի, ներկայացրեցի ավագ սերնդի ներկայացուցիչներից Արմեն Դովլաթյանին. ցանկություն ունեի հասկանալու` արդյո՞ք որևէ բան փորձում եմ անել, թե՞ ոչ: Բայց երբ Դովլաթյանն ասաց` այո՛, հետաքրքիր ինչ-որ բան կա, այս ամենը ոգեշնչեց շարունակել նկարահանել: Բայց վերջացնելուց հետո նորից մտածում էի` չի ընդունվելու, քանի որ այն էքսպերիմենտալ է: Երբ այն որպես դիպլոմային աշխատանք ներկայացրեցի, մտավախություն կար, որ դիպլոմ չենք ստանա, բայց շատ զարմանալի էր, որ պարոն Չալդրանյանը` որպես քննական հանձնաժողովի նախագահ, շատ հավանեց ֆիլմը և ասաց, որ այն դեռ ճանապարհ ունի անցնելու, և որ այն փառատոների ներկայացնեմ: Այս ոգեշնչվածությունից ներկայացրեցի «Ոսկե ծիրան» փառատոն` դարձյալ մտածելով, որ այն չի ընդունվելու: Վերջում երբ մրցանակներ ստացա, շփոթված էի:

– Հարութ, ստացվում է` ֆիլմ ստեղծելու համար բնավ էլ ֆինանսական միջոցներ պետք չե՞ն, և եթե ասելիք ունես, այն, միևնույն է, տեղ կհասնի:

– Միանշանակ այդպես ասել չեմ կարող: Ես միշտ ան կարծիքին եմ` եթե ունեք լավ գաղափար, դրա համար միջոց կճարվի: Այսինքն` եթե դիմացինդ ունի այդ միջոցը, բնականաբար կշահագրգռվի, դրա համար գումար էլ կճարվի, չնայած թե՛ ներդրողների, թե՛ հովանավորների մոտ կա երիտասարդներին վստահելու խնդիր:

– Ֆիլմը, որքան գիտեմ, ՀՀ վարչապետի կողմից դրամական պարգև պետք է ստանա:

– Քանի որ «Ոսկե ծիրանը» պետական աջակցություն ունի և Հայկական համայնապատկերում լավագույն ֆիլմ ճանաչվելուց հետո դու ստանում ես դրամական պարգև (այս դեպքում մեկ միլիոն դրամի մասին է խոսքը), որը վարչապետի կողմից է շնորհվում, սա ավելի շատ պատասխանատվություն է առաջացնում, և հաջորդ ֆիլմը դու վատ անելու իրավունք չունես, այլապես կասեն նախորդը ստացվեց միամիտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում