Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

«Մամ ջան, պապ ջան, կներեք, էլ չեմ դիմանում…»

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Զ.Զաքինյանի, այս տարվա մայիսի 25-ին Հայկ Մաղաքյանին մեղավոր ճանաչեց և 6 տարվա ազատազրկման դատապարտեց այն բանի համար, որ նա խախտել է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները (359 հոդվածի 3-րդ մաս)՝ իրենից 30,000 ՀՀ դրամ գողանալու մեջ անհիմն մեղադրել է համածառայող, շարքային Վալերի Շոնովին՝ ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը, որն առաջացրել է ծանր հետևանք. Շոնովը 10.06.2010թ.-ին ժամը 04:30-ի սահմաններում ծառայության մեջ գտնվելով սահմանապահ վերակարգում՝ իրեն ամրակցված ինքնաձիգով ինքնասպանություն է գործել:

Ըստ դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Շոնովի մահը վրա է հասել գլխուղեղի կենսականորեն կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարումից՝ գլխի հրազենային, գնդակային, միջանցիկ վնասվածք ստանալու հետևանքով, որն էլ գտնվում է ուղղակի պատճառական կապի մեջ մահվան անմիջական պատճառի հետ: Նախաքննական մարմինը պարզել է, որ Հ.Մաղաքյանը, հանդիսանալով ՀՀ ԱԱԾ N զորամասի 1-ին սահմանապահ պարետատան ժամկետային զինծառայող, 2010թ.-ի հունիսի 9-ին, պարբերաբար՝ ժամը 17:30-ի, 18:00-ի, 19:30-ի և 24:00-ի սահմաններում պարետատան տարածքում անընդհատ վեճի մեջ է մտել Վալերի Շոնովի հետ, նրան մեղադրել գումար գողանալու մեջ, ստորացրել ու նվաստացրել նրան, ինչը հանգեցրել է ծանր հետևանքի՝ ինքնասպանության: Վալերի Շոնովը լինելով հուզականորեն անկայուն, տպավորվող և պատվախնդիր, չդիմանալով Հայկ Մաղաքյանի հալածանքներին և հայտնվելով անելանելի վիճակում՝ ինքնաձիգով կրակել է իր գլխին:

Ամբաստանյալը դատաքննության ընթացքում չի ընդունել մեղադրանքը, ասել է, որ չի հայհոյել ու նվաստացրել Շոնովին և ցուցմունք է տվել այն մասին, որ անցյալ տարի, մայիսի 21-ին, առաջին պարետատանը ժամապահ եղած ժամանակ, իր ունեցած 30,000 դրամ գումարը կորել է: Օրվա հերթապահին խնդրել է հերթափոխը փոխել և սկսել է ամենուր փնտրել գումարը, հարցրել է համածառայակիցներին, թե՝ չե՞ն տեսել: Հետո կասկածն ընկել է համածառայակիցներից Անդրանիկ Հովհաննիսյանի վրա, քանի որ նա է հաճախակի հետաքրքրվել՝ կորած գումարը գտնել-չգտնելու փաստով. կարծել է, թե նա է գողացել, սակայն երբ վերջինս ասել է, որ ինքը սահմանի վրա է եղել, խոսակցությունը դրանով ավարտվել է: Դրանից հետո նկատել է, որ Վալերի Շոնովը թաքուն ուտելիք է բերում ու իրենից թաքցնում: Վերակարգ գնացող տղաներից ասել են, որ Շոնովը ելակ է բերում և ասում է՝ ճանապարհին ելակ վաճառող պապիկ կա, նա է տալիս: Սակայն ինքն այս պատմությանը չի հավատացել: Շոնովը միշտ ծխախոտ էր հավաքում ու վաճառում, սակայն այդ ժամանակահատվածում էլ չէր հավաքում: Այդ ամենից իր մոտ կասկած է առաջացել, որ նա է գումարը գողացել: Մի օր նրան զորանոցից առանձնացրել է և, իջնելով ցախանոցի մոտ, նրան հարցրել է, թե ինչ է թաքցնում: Նրան չի ասել, որ գողության մեջ է կասկածում, բայց նկատածների մասին ասել է: Շոնովը պատասխանել է, որ ելակն իրեն տվել են: Երկրորդ անգամ է կանչել և, ամբաստանյալի ասելով, ցանկացել ընկերական ճշտել. եթե վերցրել է գումարը ու եթե մնացել է, տանի դնի տեղը, ոչ ոք չի իմանա այդ մասին: Նա նեղացած վազել է տղաների մոտ և պատմել այդ մասին: Ժամը 24:00-ին Շոնովն ու Գարիկ Ղարիբյանը հերթափոխի են դուրս եկել: Այդ ժամանակ Շոնովին ասել է, որ մտածի իր ասածների մասին: Ամբաստանյալը դատաքննության ժամանակ ասել է, որ Շոնովի բնավորությանը ծանոթ է եղել և կարծում է, որ նա ունակ էր նման քայլի, քանի որ հոգեկան շեղումներ է ունեցել, նախկինում էլ ինքնասպանության փորձեր էլի է արել: Իսկ հունիսի 10-ին իմացել է, որ Շոնովը սահմանում իրեն խփել է: Լսել է, որ ինքնասպանությունից առաջ ձայնագրություն է թողել, բայց անձամբ չի լսել:

Այդուհանդերձ, դատարանը հիմնավորված է համարել նրա մեղադրանքը՝ հիմնվելով գործով ձեռք բերված ապացույցների և վկաների ցուցմունքների վրա: Սպանված Շոնովի հայրը՝ իրավահաջորդ Ալեքսանդր Շոնովը, իր ցուցմունքում նշել է, որ դեպքի ժամանակ ինքը եղել է Ռուսաստանում, ոչնչից տեղյակ չէ: Իրեն կանչել են դեպքի կապակցությամբ: Լսել է, որ 30.000 դրամի պատմություն է եղել, և ամբաստանյալը նրան մեղադրել է գողության մեջ, սակայն նման բան չէր կարող լինել, քանի որ իր որդին խելոք, հարգանքով տղա էր: Տղան առողջ է եղել, չի նկատել, որ հոգեկան խնդիրներ ունեցած կամ շուտ նեղացկոտ լինի: Տեղյակ է, որ որդին զանգահարել է մորը՝ հայտնելով, որ զորամասում իրեն ծեծում են, սակայն ինքը դրա վերաբերյալ ոչինչ չի պարզել: Մինչդեռ Վալերի Շոնովի քեռին՝ Սեդրակ Սաքանյանը, իրեն ասել է, որ որդու ձախ ձեռքի վրա կապտուկներ են եղել: Վալերիկի մոր՝ Էմմա Սաքանյանի ցուցմունքից էլ տեղեկանում ենք, որ որդին բանակ է մեկնել 2008թ.-ի նոյեմբերի 26-ին: Սկզբից նորմալ ծառայել է, հետո սկսել է կապիտան Արման Մարալչյանից բողոքել: Միշտ ասում էր, որ նա իրեն ծեծում է: Մի անգամ էլ զանգել է և ասել, որ սպանում է՝ հասիր: Զանգից երկու օր անց լսել է, որ որդուն տեղափոխել են Պուշկինո: Տղան իրեն հեռախոսով հայտնել է, որ նոր ծառայության վայրում ոմն Հայկ իրեն ծաղրում է, քանի որ ինքն ազգությամբ հույն է: Տղայի նեղանալը վայրկյաններ էր տևում, ամեն ինչ շուտ անցնում էր, միշտ իր հետ էր կիսվում: Ուղեկալից տեղափոխելու պատճառը հայտնի չէ, սակայն տղան հայտնել է, որ իբր երակը կտրելու համար են տեղափոխել, բայց նման բան չի եղել, վայր է ընկել թիթեղի վրա: Հայկից բողոքել է դեպքից 10 օր առաջ՝ ասելով, որ Ստեփանավանից մեկը կա, ներվերն ուտում է: Տղան առողջ երեխա է եղել, լավ վարքի տեր, ոգելից խմիչքների հակում չի ունեցել: Ամեն օր զանգահարել է իրեն, վերջին օրերին զգացել է, որ որդին տխուր է: Դիակի վրա մարմնական վնասվածքներ չի նկատել:

Գործով վկա Վարազդատ Մարտիրոսյանը դեպքի նախորդ օրը՝ հունիսի 9-ին, եղել է պարետատան պատասխանատուն: Հերթապահը գիշերը զեկուցել է, որ Շոնովն իրեն կրակել է և վիրավոր է: Անմիջապես զեկուցել է հրամանատարին, և միասին գնացել են դեպքի վայր: Տեղ հասնելով՝ տեսել են, որ Շոնովը մահացած է, իսկ Ղարիբյանը խոսում էր լացելով և ոչինչ չէր հասկացվում: Ուշագրավ է այս վկայի՝ ամբաստանյալին նկարագրող հատվածը: Վ.Մարտիրոսյանի ցուցմունքով, ամբաստանյալը ծառայության սկզբում լավ զինծառայող է եղել, հետո կարգապահական կանոնների խախտումներով է ծառայել, որի պատճառով տեղափոխել են տարբեր ուղեկալներ: Վերջում ծառայել է իրենց ուղեկալում: Նրան սահմանային դիրքեր չեն ուղարկել, նշանակել են միայն պարետատան ժամապահ, այն էլ՝ ցերեկային ժամերին: Երկու ամիս ծառայել է Շոնովի հետ, նորմալ ծառայող է եղել, սակայն սովորելու հետ սեր չի ունեցել, որևէ խախտում չի ունեցել, ոտքերից է բողոքել՝ խնդրելով, որ իրեն շատ քայլել չտան: Մաղաքյանին երկու օր էր մնացել զորացրվելու, երբ նկատել է, որ վերջինս ինքն իրեն խոսելով, հայհոյելով՝ քայլում է: Մոտեցել է նրան և հարցրել, թե ինչ է պատահել: Նա պատասխանել է, որ 30.000 դրամ ուներ, հիմա չկա, կորել է: Հետո եկել է և հայտնել, որ սխալմունք է եղել, չի կորել:

Գործով վկա Գարիկ Ղարիբյանը, ով տուժողի հետ հերթապահության է եղել, պատմել է. 2010թ. հունիսի 9-ին, ժամը 24:00-ին անցել են ծառայության, և ինքն ու Շոնովը զենք են ստացել և շարժվել դեպի սահմանային դիրք: Հրահանգավորումն ստանալուց հետո նկատել է, որ ռադիոկապը մոռացել է: Գնացել է, որ վերցնի, հետ գալու ճանապարհին նկատել է, որ Շոնովը և Աբոն (Հայկ Մաղաքյանը) փողի մասին են խոսում: Այնուհետև իրենք գնացել են հերթափոխի և ճանապարհին գրեթե չեն խոսել: Ժամը 04:03-ին, հեռախոսով ժամը նայել է, Շոնովը հեռախոսը խնդրել է: Այն տվել է նրան, իսկ ինքը քնել է: Քիչ անց Շոնովը ձայն է տվել իրեն՝ ասելով. «Գարիկ ջան, կներես»: Տեսել է, որ նա զենքը դրել է դնչի տակ: Ասել է, թե ինչ ես անում՝ մտածելով, որ կատակում է: Նա պատասխանել է՝ «Դու պրոբլեմ չունես, զապիս եմ թողել»: Ինքը փորձել է առաջ գնալ, Շոնովը մի անգամ էլ է ասել՝ կներես ու կրակել: Նկատել է, որ արյուն է գալիս, ու նա խոսում է, «Շոնով» է կանչել և զանգահարել պարետատուն: Նա հեռախոսը դրել էր իր դեմը: Սկզբում ուշադրություն չի դարձրել: Հետո, երբ հանգստացել է, լսել է հեռախոսի ձայնագրությունը: Այն մեկ րոպե տևողությամբ ձայնագրություն էր, որտեղ Շոնովն ասում է. «Մամ ջան, պապ ջան, կներեք, էլ չեմ դիմանում, խանութին պարտքեր ունեմ, Գարիկը կապ չունի, նա ինձ հետ նարյադ է, նրան բան չանեք»: Վկաներից մեկը՝ Սերյոժա Ղուկասյանը, ցուցմունք է տվել, որ Շոնովը դեռ նախկին ուղեկալում ասում էր, որ ուզում է իր կյանքին վերջ տալ: Մի անգամ ասել է, որ ցանկացել է հրամանատարին խփել, սակայն մայրն աչքի առաջ է եկել և չի խփել, հանգստացել է: Գործով անցնող այլ վկաներ հաստատել են, որ վերջին օրերին տուժողը շատ տխուր է եղել, պատմել է, որ Մաղաքյանն իրեն անհիմն մեղադրում է փող գողանալու մեջ:

Դատարանը, պատիժ նշանակելիս, հաշվի է առել հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը և այն, որ ամբաստանյալը բնութագրվում է բացասական, պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ նա նախկինում արատավորված չի եղել, երիտասարդ է, երկու տարի ծառայել է ՀՀ Զինված ուժերում, լրացել է նրա ծառայության ժամկետը, իսկ ծանրացնող հանգամանք դատարանը չի գտել և դատապարտել 6 տարվա ազատազրկման: Սակայն ամբաստանյալը դժգոհ է մնացել այդ դատավճռից և վերաքննիչ բողոք է ներակայացրել. այժմ պահանջում է բեկանել դատավճիռը և կայացնել արդարացման դատավճիռ կամ ամբողջությամբ բեկանել դատավճիռը և գործն ուղարկել Լոռու և Տավուշի մարզերի ընդհանուր իրավասության դատարանների տարածքներից դուրս գտնվող մեկ այլ մարզի ստորադաս դատարան՝ նոր քննության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում