Ես մի քիչ լավ չեմ պատկերացնում, թե կորոնավիրուսի ստեղծած սոցիալական, տնտեսական խնդիրները ինչով պետք է խանգարեն ֆիզիկական անձանց ունեցվածքի հայտարարագրման օրենքի քննարկումներին և ընդունմանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Դա շատ կարևոր օրենք է, որը պետք է հետագայում լինի հենասյուներից մեկը մեր օրենսդրական բազայի, ապօրինի ձեռք բերված գույքերի , ինչպես նաև ընդհանրապես չարաշահումներով ձեռք բերված գույքերի օրինական հիմքերը պարզաբանելուն և դրանից հետևությունների հնարավորություն ունենալու համար»,-ասաց նա: