Այսօր՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովում հրավիրվեց արտահերթ նիստ` կապված համավարակի հետ: Այժմ քննարկվում է Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Տիկին Հովսեփյան, 697 վարակակիր` միայն այսօր. սա արդեն խուճապ է»,- հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով` ավելի լավ խրամատ չկար, քան այն, ինչ անում էր ընդդիմությունը. «Ճանապարհային քարտեզ մշակեցինք»:
Զոհրաբյանը ընդգծեց. «Նոյեմբերյանի բժիշկներն ասում են` մեզ թեստեր չեն անում, բոլորս վարակված ենք, տաքությունով այցելում ենք հիվանդներին»:
Մանրամասները՝ տեսանյութում: