Կաննի կինոփառատոնի տնօրեն Թիերի Ֆրեմոն առցանց կոնֆերանսի ընթացքում հայտարարել է այն 56 ֆիլմերի ցանկը, որոնք պետք է ներառվեին 2020 թվականի կինոդիտման ծրագրում:
Դրանք չեն մասնակցի փառատոնի մրցույթին, որը հետաձգվել է մինչև 2021 թվականը, այնուամենայնիվ, կհամարվի, որ այս ֆիլմերն անցել են փառատոնի ընտրական փուլը և հատուկ ֆիրմային նշան կստանան վարձույթում առաջ մղվելու համար: Դրանց թվում են Ուես Անդերսոնի «Ֆրանսիացի կարգավար», Նաոմի Կավասի «Իրական մայրեր» և այլ ֆիլմեր, որոնք ստեղծվել են այս տարի։
Ֆրեմոն հիշեցրել է, որ համավարակի պատճառով չեն կարողացել այս տարի կազմակերպել փառատոնը նախկինում որոշված ժամկետում՝ մայիսի 12-23-ը։ Փառատոնն իր ողջ ընթացքում միայն մեկ անգամ էր չեղարկվել 1939 թվականին։ Որոշվել է այս տարի փառատոնն անցկացնել այլ ձևով։