Այսօր՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովում հրավիրվեց արտահերթ նիստ` կապված համավարակի հետ: Այժմ քննարկվում է Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը հայտարարեց. «Սա խորհրդարանի և կառավարության միջև չստացված աշխատանքի դասական օրինակ է, ոչ արհեստավարժ մոտեցումների»:
Նրա խոսքով` ԲՀԿ-ն 27 կետ առաջարկեց. «Ականջալուր եղա՞ք, չեղաք»:
Մանրամասները՝ տեսանյութում: