Նոյեմբերի 24-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Վերին պալատում կլսվի «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամ, ՀՀ քաղաքացի Բայադյանի գործը: ՄԻԵԴ Ստորին պալատը ավելի վաղ ճանաչել էր, որ զինծառայությունից խուսափելու համար Բայադյանին դատապարտելը համապատասխանում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սկզբունքների պաշտպանության մասին կոնվենցիայի պահանջներին, և պետության կողմից իրավունքի խախտում թույլ չի տրվել: ՄԻԵԴ-ում Հայաստանից ուղարկված գործերով նման նախադեպեր եղել են նաև նախորդ տարիներին: Մասնագետների համոզմամբ, Եվրոպական դատարանը նման գործերով սովորաբար հաշվի է առնում ազգային անվտանգության շահը. եթե դատական ակտերով խթանեն նման կազմակերպություններին անդամագրվելը, ապա ով պետք է զբաղվի երկրի սահմանները պաշտպանելու գործով: