Այսօր՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: Այժմ քննարկվում է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
«Փարատեմ այն գործընկերների մտահոգությունը, որ եթե լրացուցիչ վերահսկողական գործիքներ են ստեղծվում, ապա կառավարությունը կարող է դեմ լինել դրան: Քավ լիցի, նման բան չկա»,- հայտարարեց արդարադատության փոխնախարարը:
Նրա խոսքով` կառավարությունը ոչ թե խուսափում է, այլ ուզում է, որ այդ վերահսկողությունն ավելի արդյունավետ լինի:
Անդրադառնալով ԱԺ նախագահի ելույթին` փոխնախարարն ասաց. «Երբ խաչվում են կառավարության լիազորությունները, մենք այստեղ առնվազն լեգիտիմ շահ ունենք ներկայացնելու մեր դիրքորոշումը: Այդ հնարավորությունը հենց օրենքով է սահմանված»:
Մանրամասները՝ տեսանյութում: