Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը ելույթ է ունեցել համաճարակների դեմ պայքարին նվիրված սիմպոզիումում: Նա առանձնահատուկ ուշադրություն է դարձրել չինական ավանդական բժշկության զարգացման հարցին. Հենց դրա համադրությունն է բուժման առաջատար մեթոդների հետ օգնել հաղթահարել կորոնավիրուսը Չինաստանում:
Սի Ցզինպինի խոսքերով, անհրաժեշտ է չինական հնագույն բժշկական գրքեր փնտրել, ուսումնասիրել և համակարգել դրանցում պարունակվող տեղեկությունները։
Երբ COVID-19 համաճարակը մոլեգնեց Վուհան քաղաքում, շատ հիվանդներ, որոնց պատմությունները հրապարակում էին տեղական ԶԼՄ-ները, իսկապես ասում էին, որ իրենք, ի թիվս այլ բաների, չինական ավանդական դեղեր են օգտագործել: