Friday, 26 04 2024
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս

ՌԴ-ից Հայաստան վերադառնալու ցանկություն է հայտնել 16 հազար 340 մարդ

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ ՌԴ-ից Հայաստան իրականացվող չարտերային չվերթներով հայրենիք վերադարձի ցանկություն հայտնած քաղաքացիների կողմից ներկայացված դիմում-հայտերը ս/թ․ հունիսի 1-ի դրությամբ գերազանցել են 16 հազ․ 340-ը։

Մշակված և Facebook սոցիալական ցանցի դեսպանության էջում (@armembrus) հրապարակված քաղաքացիների թիվն այս պահին գերազանցում է 4,300-ը։ Իսկ մյուս դիմումատուների տվյալները շարունակ մշակվում և վերստուգվում են՝ ըստ գործող կարգի հետագա հրապարակման համար։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է նշել, որ դիմումատուների մեծաթիվ լինելու և շարունակ նոր հայտեր ստանալու հանգամանքից ելնելով՝ այս գործընթացը պահանջում է ավելի երկար ժամանակ և ավելի շատ ռեսուրսներ։

Քաղաքացիների՝ հայերինք վերադարձի ապահովումը շարունակում է այս բարդ ժամանակահատվածում մնալ դեսպանության կարևորագույն գործառույթը, որի իրականացման ուղղությամբ մոբիլիզացված է դեսպանության ողջ ներուժը։ Այս է պատճառը նաև, որ որոշ այլ գործառույթներ, մասնավորապես՝ հյուպատոսական որոշ ծառայությունների մատուցման ապահովումը սահմանվածից այլ ժամկետներ է պահանջում։

Մենք շարունակում ենք առկա հնարավորությունների առավելագույն չափով աշխատանքներ իրականացնել չարտերային չվերթների կազմակերպան, այդ թվում՝ դրանց հաճախականության ավելացման ուղղությամբ։ Ինչպես տեղյակ եք արդեն, յուրաքանչյուր հաստատված չվերթից երկու-երեք օր առաջ, ըստ հերթականության, դիմում-հայտում նշված հեռախոսահամարով կապ է հաստատվում մեկնող քաղաքացիների հետ։

Շարունակում են գործել դեսպանության թեժ գծի հինգ հեռախոսահամարներն՝ առանց հանգստյան օրերի։ Յուրաքանչյուր թեժ գծի աշխատակից օրական պատասխանում է 300-ից ավելի հեռախոսազանգի, բայցև առկա հնարավորությունների և հազարներ գերազանցող զանգերի պայմաններում որոշ դիմողների հնարավոր չի լինում նույն պահին պատասխանել։ Այս հարցում ներողություն ենք հայցում այն քաղաքացիներից, ում առաջին իսկ զանգից չի հաջողվել ստանալ իրեն հուզող հարցի պատասխանն ու խնդրում ըմբռնումով մոտենալ ստեղծված դրությանը։

Նկատենք նաև, որ այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ մեզ դիմում են տարաբնույթ հրատապ խնդիրներով՝ կապված մեկնման անհետաձգելիության, այդ թվում՝ հարազատի կորոստի, առողջական խնդիրներով պայմանավորված Հայաստանում բուժումը շարունակելու անհրաժեշտության և սոցիալ-տնտեսական բնույթի մի շարք հարցերի հետ։

Հասկանալով յուրաքանչյուրի իրավիճակն ու առկա խնդիրներն՝ այդուհանդերձ, պետք է փաստենք, որ քաղաքացիներին ընդառաջելու հնարավորությունները սահմանափակ են՝ ելնելով երկար ժամանակ չվերթի սպասող և մեծամասամբ նույնանման խնդիրներ ունեցող քաղաքացիների հերթի պահպանման անհրաժեշտությունից։

Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ չարտերային չվերթներով Հայաստան վերադարձի առաջնահերթությունը տրվում է ՀՀ քաղաքացիներին։

Չվերթներից կարող են օգտվել նաև երկքաղաքացի հանդիսացող դիմումատուներն ու այն ՌԴ քաղաքացիները, որոնց ընտանիքի անդամ հանդիսացող ՀՀ քաղաքացիները գտնվում են Հայաստանում։

Ի պատասխան քաղաքացիների որոշ հարցադրումների՝ նշենք նաև, որ էլ․հարցաթերթիկի (shorturl.at/twJOR) միջոցով չվերթի հայտն ընդունված է համարվում այն ամբողջական լրացնելուց ու հայտի ստորին հատվածում նշված «ուղարկել» (“submit”, “отправить”) կոճակը սեղմելուց հետո։ Գործընթացն ավարտելուց հետո էկրանին հայտնվում է գրառումն առ այն, որ հայտն ընդունված է (նույնը՝ ռուսերեն, կամ անգլերեն լեզուներով)։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում