Ընկերական հանդիպումներ անցկացրին նաև Իսպանիայի առաջնության ուժեղագույն թիմերը: ԱՄն-ում նոր մրցաշրջանին պատրաստվող «Արքայական» ակումբը 2:1 հաշվով առավելության հասավ «Ֆիլադելֆիա Յունիոն»-ի նկատմամբ: «Ռեալ»-ի կազմում մեկական անգամ աչքի ընկան Կալեխոնն ու Օզիլը, տանտերերի միակ գոլը խփեց Ֆարֆանը:
Իսպանիայի և Եվրոպայի ուժեղագույն ակումբ «Բարսելոնա»-ն չկարողացավ կոտրել Խորվաթիայի արծաթե մեդալակիր «Հայդուկ»-ի դիմադրությունը. գրանցվեց ոչ-ոքի` 0:0 հաշիվ: Նշենք, որ կատալոնացիները հանդես եկան առանց մի շարք հիմնական կազմի ֆուտբոլիստների. խաղադաշտում չէին Պիկեն, Պույոլը, Ալվեսը, Չավին, Պեդրոն, Վիլյան և Մեսսին:








































