Այսօր՝ հունիսի 2-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: Այժմ քննարկվում է Ոստիկանության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Այս բարեփոխումն արժենալու է 16 մլրդ դրամ. ՀՀ-ում կա նոր իրողություն` այսօր մենք ունենք 10 հազարից ավելի թեստավորված հիվանդ: Ունենք նաև հազարավոր քաղաքացիներ, որոնք սոցիալական վատ վիճակում են հայտնվել»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը:
Նրա խոսքով` 24 ժամվա ռեժիմով պետք է քննարկվեին այս իրավիճակին համահունչ նախագծեր:
Մանրամասները՝ տեսանյութում: