Արևի վրա մոտ մեկ շաբաթ առաջ սկսված 2017 թ.-ից ի վեր ամենահզոր բռնկումների շարքն ավարտվել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՌԴ գիտությունների ակադեմիայի Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի Արևի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի հայտարարությանը:
«Արեգակնային բռնկումները գագաթնակետին են հասել մայիսի 29-ին, երբ անընդմեջ, երեքուկես ժամ ընդմիջումով, տեղի է ունեցել ակտիվության M1 դասին մոտ մակարդակի երկու խոշոր բռնկում»,- հաղորդել են փորձագետները:
Ներկայումս, ըստ նրանց, արևի ակտիվությունը վերադարձել է նորմային:
Ավելի վաղ NASA-ն հաղորդել էր, որ SDO Solar Dynamics աստղադիտարանը գրանցել է M-դասի ամենահզոր արևային բռնկումը 2017 թ.-ի հոկտեմբերից ի վեր: Գիտնականները պարզաբանել են, որ ճառագայթումն այնքան մեծ չէ, որ մարդու առողջության վրա նկատելի բացասական ազդեցություն ունենա, բայց հնարավոր է բջջային կապի և GPS-ի որակի իջեցում: