Այսօր՝ հունիսի 1-ին, Ազգային ժողովում շարունակվում է նախորդ շաբաթ օրը սկսված հերթական նիստը: Այժմ քննարկվում է Դատախազության 2019 թվականի հաղորդումը:
«Ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվել հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերելու, Հայաստան վերադարձնելու և արդարադատությանը հանձնելու ուղղությամբ: Ի՞նչ անհաղթահարելի գործոններ կան, որոնք խոչընդոտում են այդ հանձնումը Հայաստանին»,- Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցրեց «Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանը:
Գլխավոր դատախազը հավաստիացրեց, որ իրենք այդ հարցում բոլոր միջոցներն են ձեռնարկում. «Ակնհայտ խոչընդոտ է, երբ մեր կողմից հետախուզվող մեղադրյալը գտնվում է ՌԴ-ում և ՌԴ քաղաքացի է»:
Մանրամասները՝ տեսանյութում: