Tuesday, 14 05 2024
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին

Ալիևի միջոցով փորձում են իջեցնել Հայաստանի քաշը. Հայաստանի իրական ասպարեզը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական «պատմաերևակայական» ակնարկն է արել այն մասին, թե Երևանն ու Հայաստանի տարածքը ադրբեջանական պատմական տարածքներ են, որոնք վաղ թե ուշ կվերադարձնեն: Ալիևի այդ հայտարարությունները ամենևին նորություն չեն, բայց, անշուշտ, այստեղ հարցը նոր կամ հին, սովորական լինելը չէ, այլ այն, թե ինչպես պետք է հայկական կողմը արձագանքի այդ հայտարարություններին: «Ախորժակիդ քացախ» տրամաբանությունն, անշուշտ, լավագույնը չէ, որովհետև Ալիևն, ըստ ամենայնի, միայն չի խոսում, նա պատրաստվում է «պատմաերևակայական» այդ գործոնը դարձնել ադրբեջանական արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը: Մյուս կողմից մտնել դրա հետ ուղիղ մրցակցության, Հայաստանի համար հավասարազոր կլինի հայտնի արտահայտությանը՝ «մի վիճեք հիմարի հետ, այլապես իջնում եք նրա մակարդակին»: Վիճել Ալիևի երևակայության հետ, կնշանակի հայկական պատմա-քաղաքական փաստարկներն ու, այսպես ասած, վավերագրերը հավասարեցնել Ադրբեջանի նախագահի մտացածին երևակայությանը, հավասարեցնել արհեստածին մտքերին և «թեզերին»:

Ավելին, այստեղ կարող ենք հարց քննարկել՝ իսկ արդյոք դրանց խորքային նպատակը հենց դա՞ չէ, Հայաստանը դնել Ադրբեջանի հետ պատմա-քաղաքական մրցակցության մեջ: Մի պետության, որը ոչ միայն պատմական իրավունքների մասին խոսելու հիմքեր չունի, այլ որը ինքնին արհեստածին մի պետություն է, և անգամ սեփական գիտնականները անկեղծության րոպեների ընթացքում կարող են մոռանալ իրենց իսկ պետության գոյության մասին: Դրա վկայությունն էր, երբ շաբաթներ առաջ Ալիևն, այցելելով այդ երկրի նորաբաց թանգարաններից մեկը, նկատողություն էր անում, որ պատմական քարտեզների վրա հայկական տարածքները պատկերել են, իսկ Ադրբեջանը՝ չկա: Իսկ ո՞րը կարող է լինել Հայաստանին Ադրբեջանի հետ պատմա-քաղաքական «բանավեճի» կամ մրցակցության մեջ ներքաշելու նպատակը: Մի կողմից դա պարզ է՝ արհեստածին Ադրբեջանի համար դա կլինի ձեռքբերում, երբ հազարամյակների պատմությամբ ազգը, ժողովուրդը, պետականությունը սկսում է «հավասար» բանավեճ արհեստական մի կազմավորման հետ: Մյուս կողմից, այստեղ կարող է լինել նաև այլ հետաքրքիր մի շերտ, եթե անգամ Հայաստանն ուղղակիորեն կարողանա ջախջախել Ադրբեջանին:

Բանն այն է, որ Հայաստանն իր պատմա-քաղաքական պաշարով, հայկական հարցի վավերագրության ահռելի բազայով գտնվում է մեղմ ասած՝ չափազանց բարձր քաշային կատեգորիայում, քան Ադրբեջանը: Հայաստանն այն կատեգորիայում է, որտեղ Թուրքիան են և Ռուսաստանը, մերձավորարևելյան մի շարք կարևոր խաղացողներ, ընդ որում՝ մի մասը մեր մրցակցի, մեկ այլ մասը՝ դաշնակցի կարգավիճակով կամ հեռանկարով: Առանցքային «լիգան» այստեղ, անշուշտ, Ռուսաստանն ու Թուրքիան են, որոնց ներկայիս աշխարհաքաղաքական «բազավորման» մի ահռելի մասը հենց հայկական հարցի հաշվին է, հայկական շահերի և պատմական իրավունքների հաշվին: Նոր աշխարհակարգի գործընթացը, որի առկայությունը գործնականում այլևս ընդունում են բոլոր ուժային կենտրոնները, վերստին արդիականացնելու է պատմա-քաղաքական ասպեկտները և դրանց առնչությամբ իրավա-քաղաքական հարցերը: Բացառություն չեն լինելու նաև Թուրքիային ու Ռուսաստանին առնչվող հանգամանքները, այդ թվում՝ այն հակահայկական պայմանագրերը, որոնք կնքվել են մեկ դար առաջ, փաստացի լինելով հայերի կյանքի, պետականության, տարածքների, շահերի և անվտանգության վրա կատարված առևտուր: Այդ հարցերը կանգնելու են Թուրքիայի և Ռուսաստանի առաջ, նրանք առերեսվելու են այդ իրողություններին թե՛ երկկողմ, թե՛ ռեգիոնալ, թե՛ աշխարհաքաղաքական մի շարք պատճառներով: Եվ այստեղ Ադրբեջանի պատմաերևակայական սադրանքի նպատակը, ըստ ամենայնի, հենց այն է, որ խաղից դուրս լինի այդ հարցերի իրական, վավերական իրավատերը՝ Հայաստանը: Այդ իսկ պատճառով պետք է Հայաստանը շեղել Ադրբեջանով, իջեցնել Ադրբեջանի «լիգա», որպեսզի չխանգարի Թուրքիային ու Ռուսաստանին: Այստեղ է, որ Հայաստանը պետք է դիտարկի Ալիևին պատասխանի հարցը, սակայն ասիմետրիկ պատասխանի: Այլ կերպ ասած՝ Հայաստանը պետք է մնա իր քաշային կատեգորիայում և պատմա-քաղաքական պայքարի մտնի ռուս-թուրքական «լիգայում»՝ չիջնելով Ադրբեջանի «քաշի» մակարդակի:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում