Այսօր՝ հունիսի 1-ին, Ազգային ժողովում շարունակվում է նախորդ շաբաթ օրը սկսված հերթական նիստը: Այժմ քննարկվում է Դատախազության 2019 թվականի հաղորդումը:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, անդրադառնալով կոռուպցիոն հանցագործություններին, ասաց. «Քրեական վարույթների հարուցման դինամիկան շարունակել է մնալ բարձր: 2019-ին վարույթում քննված կոռուպցիոն գործերի քանակը ավելացել է 26.6 տոկոսով` 2018-ի համեմատ: Դատարան ուղարկված կոռուպցիոն գործերի քանակը 60 տոկոսով ավելի է` 2018-ի համեմատ: Կոռուպցիոն բնույթի հանցագործությամբ պետությանը հասցված վնասը կազմել է շուրջ 105.7 մլրդ դրամ: Տարվա ընթացքում վերականգնվել է 12.4 մլրդ դրամի վնաս»:
Մանրամասները՝ տեսանյութում: