Այսօր՝ հունիսի 1-ին, Ազգային ժողովում շարունակվում է նախորդ շաբաթ օրը սկսված հերթական նիստը: Այժմ քննարկվում է Դատախազության 2019 թվականի հաղորդումը:
Ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքին վերաբերող հարցի, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարեց. «Սեպտեմբերից այս գործառույթները կսկսեն իրականացվել»:
Գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ այդ կապակցությամբ արդեն ձևավորվել է հանձնաժողով:
Մանրամասները՝ տեսանյութում:








































