Մայիսի 31-ին Մինսկում և Բելառուսի այլ խոշոր քաղաքներում և շրջկենտրոններում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել նախագահի մի քանի թեկնածուների առաջադրման համար՝ որպես ներկայիս գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին այլընտրանք։ Այս մասին հայտնում է TUT.by- ը:
Պարբերականը նշում է, որ առավել զանգվածային ցույցեր են տեղի ունեցել Կոմարովսկու շուկայի դիմաց գտնվող հրապարակում: Ստորագրություններ են հավաքել նախագահի մի շարք հավանական թեկնածուների՝ Սվետլանա Տիխանովսկայայի, Վիկտոր Բաբարիկոյի, Վալերի Ցեպկալոյի և Նիկոլայ Կոզլովի նախաձեռնող խմբերի ներկայացուցիչները: «Նաշա Նիվա» թերթի տեղեկություններով՝ մեկ կիլոմետրանոց հերթեր են հավաքվել ստորագրահավաքի սեղանների մոտ: