Wednesday, 22 07 2026
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ներդրումային ծրագրի փոխարեն՝ դատական քաշքշուկներ. մոսկվայաբնակ գործարարը բողոք է ներկայացնելու ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազի

Մոսկվայում ապրող հայազգի գործարար Արարատ Տեր-Անտոնյանը դարձել է խարդախության զոհ: Վերջինս  նախորդ տարի ցանկացել է ներդրումային ծրագիր իրականացնել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ հիմնել գյուղատնտեսական նշանակության արտադրություն, սակայն կանգնել է միանգամայն այլ փաստի առաջ:

«Արարատ Տեր-Անտոնյանը փորձել է հետևել վարչապետ Փաշինյանի կոչին և Հայաստանում ներդրումներ անել, իր հայրենիքում բիզնես դնել. դրա շուրջ խոսել է իր ընկերների հետ և նրանք առաջարկել են Էջմիածնում ստեղծել անասնակերի արտադրության արտադրամաս: Նախագծել են ամբողջ բիզնես պլանը, հաշվարկել են, թե ինչքան ներդրումներ Արարատ Տեր-Անտոնյանը պետք է  կատարի, ինչ տարածքում պետք է արտադրամասը դնեն, գրանցել են ՍՊԸ՝ «Գրին Ֆիդ պրոդաքշն Արարատ» անունով և պայմանավորվածության համաձայն՝ բաժնետոմսերը բաժանել են միմյանց միջև: Ամենակարևոր հարցերից մեկը, որը նրանք քննարկել են՝ վերաբերել է կոնկրետ տարածքին, թե որտեղ այդ  արտադրամասը հիմնեն և այդ ժամանակ իմ պաշտպանյալի ընկերներից մեկը՝  Հակոբ Գոզուբույակյանը ասել է, որ ինքն ունի ծանոթ՝ Էդուարդ Բաբայան անունով, ով ունի համապատասխան տարածք և կարող է այն վարձակալական հիմունքներով տրամադրել, որից հետո Էդուարդ Բաբայանի հետ կնքվել է պայմանագիր: Այս ամենն անելուց հետո Արարատ Տեր-Անտոնյանը սկսել է գումարներ փոխանցել Ռուսաստանից՝ ընդհանուր առմամբ 36 հազար ԱՄՆ դոլարի չափով, որ այս նախագիծն իրականացնեն, ընդ որում՝ իմ պաշտպանյալն այդ գումարը վերցրել է բանկից՝ որպես վարկ, և առ այսօր վճարում է այդ վարկը՝ անկախ այն հանգամանքից, որ իրավիճակն այլ կերպ է դասավորվել և  բիզնես գործունեություն ծավալելու փոխարեն նա դարձել է  խարդախության զոհ, ընկերները խաբել են նրան»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց  Արարատ Տեր- Անտոնյանի փաստաբան Վարդան Զուռնաչյանը՝ միևնույն ժամանակ հայտնելով նաև այլ ուշագրավ մանրամասներ:

Վերջինս  նշեց  նաև, որ առաջիկայում իրենք դատարան բողոք են  ներկայացնելու՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ՝ վիճարկելով վերջինիս  անգործությունը: Փաստաբանի խոսքով՝ դատախազությունն իր լիազորությունների տիրույթում գտնվող որևէ քայլ չի ձեռնարկում՝ անգամ ներկայացված դիմումները պատշաճ ձևով քննելու ուղղությամբ:

 

Մանրամասները՝   տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում