Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 794-ի։ Մեկ օրվա ընթացքում վարակի 11 նոր դեպք է գրանցվել։
Ապաքինվածների թիվն ավելացել է 19-ով՝ հասնելով 624-ի։ Ներկայումս հիվանդանոցներում կորոնավիրուսից 121 հիվանդ է բուժվում, 12 մարդ մահացել է։
Կարանտինում է գտնվում 2494 մարդ, բժիշկների հսկողության տակ է 301 քաղաքացի։