«Առաջին լրատվականի» հետ զրույցում ազգագրագետ Լևոն Աբրահամյանը, հարցին՝ թե ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի իշխանությունը արտագաղթը կանխելու համար, պատասխանեց. «Հասարակ բան՝ աշխատատեղեր ստեղծի: Ուրիշ հնարավորություն չունի: Միակ բանը դա է, մնացած բոլորը՝ հայրենասիրական կոչեր և այլն, ընդամենը մեկ տարի կարող են գործել»:
Լ. Աբրահամյանը նշեց, որ չնայած տարբեր մակարդակի խորհրդակցություններին, կառավարության կողմից ձեռնարկվող գործնական քայլեր իրեն հայտնի չեն, և նույնիսկ կատակի ձևով, որ վարչապետն ասում է, թե ավելի լավ, որ գնում են, դա շատ վատ է ընկալվում ժողովրդի կողմից: Նրա խոսքով, ժողովրդի տրամադրությունները խիստ փոխվում են, մեծ մասն ասում է, որ շատ հաճույքով չէր գնա երկրից, բայց գնում է, որպեսզի կարողանա պահել ընտանիքը:
«Միտումները շատ վտանգավոր են, որովհետև այդ ռուսական ծրագիրը կարող է մարդաթափել երկիրը, հատկապես գյուղերը»,- ընդգծեց Լ. Աբրահամյանը՝ հավելելով, որ գյուղական շրջաններում լատիֆունդիաներ են ստեղծվում, օլիգարխները մեծ հողատարածքներ ունեն, իսկ գյուղացիական տնտեսությունների կոլեկտիվացման փորձն էլ սխալ տարբերակով է արվել:









































