Բրիտանացի 27-ամյա երգչուհի Էմի Ուայնհաուսին ժամեր առաջ մահացած են գտել Լոնդոնում գտնվող սեփական բնակարանում: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը: Ինչպես թերթին հայտնել են ոստիկանությունից, իրենք զանգ են ստացել, որի հեղինակը խնդրել է օգնության հասնել Լոնդոնի հյուսիսային Քեմդեն թաղամասում գտնվող կնոջը: Ոստիկանները բժիշկների հետ անմիջապես շտապել են դեպքի վայր, սակայն հայտնաբերել են նրա դիակը:
Մահվան պատճառը «անբացատրելի է», սակայն, ըստ ոստիկանության, կասակածելի չէ: Sunday Mirror-ի աղբյուրների հաղորդմամբ` մահը ամենայն հավանականությամբ վրա է հասել ալկոհոլի և թմրանյութի գերդոզավորման արդյունքում:
Հիշեցնենք, որ նախորդ ամիս Ուայնհաուսը չեղյալ էր հայտարարել իր ողջ եվրոպական շրջագայությունը Սերբիայում բեմի վրա ընկնելուց հետո:








































