Monday, 13 05 2024
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա

Թբիլիսիում մայիսի 31-ին նշվել է Սայաթ-Նովային նվիրված ավանդական «Վարդատոնը»

Թբիլիսիում մայիսի 31-ին նշվել է Սայաթ-Նովային նվիրված ավանդական «Վարդատոնը»։ Այս մասին տեղեկացրել է Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը։

«Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ թբիլիսահայերը վերստին հնարավորություն ունեցան ավանդաբար մայիս ամսվա վերջին կիրակի օրը կարմիր վարդեր խոնարհելու հայ մեծանուն աշուղ և ժողովուրդների բարեկամության երգիչ Սայաթ-Նովայի շիրիմին:

2020 թվականի մայիսի 31-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, Հոգեգալստյան տոնական Սուրբ Պատարագ մատուցեց հոգևոր ծառայող արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը:

Սրբազան արարողությունն իրենց ներկայությամբ պատվել էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, »Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, համայնքային կառույցների ղեկավարներ, թբիլիսահայ մտավորականության ներկայացուցիչներ, բազում հավատացյալներ:

Հավարտ Սրբազան արարողության, ներկաները փոխադրվեցին եկեղեցու բակում հանգչող Սայաթ-Նովայի գերեզմանի մոտ, որտեղ, Առաջնորդական տեղապահի նախագահությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ, որից հետո Սայաթ-Նովայի արվեստի անմահության, անզուգական Երգչի անկորնչելի հիշատակի մասին խոսք ասաց Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը:

Այնուհետև ներկաները վարդ ու ծաղիկներով, սեր ու ժպիտով զարդարեցին անմահ Սայաթ-Նովայի շիրիմը:

Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահը և Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը համայնքային գործիչների ուղեկցոությամբ ծաղիկներ խոոնարհեցին նաև Մեյդան թաղամասում կանգնեցված Սայաթ-Նովայի խորհրդանշական հուշարձանին:

Մինչև ուշ Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում տարածվում էր Սայաթ-Նովայի անմահ երգն ու երաժշտությունը, դառնալով «Վարդատոնի» ձևափոփված, սակայն անխափան տոնակատարություն և Սայաթ-Նովա երգչի նկատմամբ սիրո և նրա երգարվեստի անմահության դրսևորում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում