Իրանի իշխանությունները որոշել են հունվարին սխալմամբ խոցված ուղևորատար ինքնաթիռի սև արկղերը չուղարկել Ուկրաինա, հաղորդում է ISNA-ն:
Գործակալության տվյալներով, նման որոշման պատճառ է դարձել ուկրաինական կողմի պատասխանի ձգձգումը Իրանի առաջարկությանը: Սև արկղերը կուղարկվեն մեկ այլ երկիր, որն, ամենայն հավանականությամբ, կլինի Ֆրանսիան:
Ուկրաինայի միջազգային ավիաուղիների Boeing 737 ինքնաթիռը վթարի է ենթարկվել հունվարի 8-ին՝ Թեհրանի օդանավակայանից թռիչքի մեկնարկից մի քանի րոպե անց: Արդյունքում զոհվել է 176 մարդ: Ավելի ուշ Իրանի իշխանությունները խոստովանել են, որ ինքնաթիռը սխալմամբ խոցել են իրանական ՀՕՊ ուժերը: