ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի նոր տեսակը «նվեր է Չինաստանից»: Այս մասին նա գրել է իր Twitter-ում:
Նա հայտարարել է, որ այս վիրուսը «քայլում է» ամբողջ մոլորակով:
ԱՄՆ առաջնորդի կարծիքով, COVID-19-ը «շատ վատ» նվեր է Չինաստանից»:
Ավելի վաղ Թրամփը բազմիցս մեղադրել է ՉԺՀ-ին՝ երկրում կորոնավիրուսի համաճարակի բռնկումից հետո վարակի սպառնալիքի մասշտաբները թաքցնելու փորձի մեջ: