«Ապագայի սահմանը» ֆիլմի ռեժիսոր Դուգ Լայմանը Թոմ Քրուզի հետ մարտաֆիլմով կզբաղվի, որի նկարահանումները մասամբ կամ ամբողջությամբ տեղի կունենան տիեզերքում:
Ըստ Deadline-ի՝ Լայմանը ի սկզբանե աշխատել է անանուն նախագծի վրա որպես ռեժիսոր: Նա ֆիլմի մասին մտածել է Քրուզի հետ միասին, նախագիծը կիրականացվի Elon Mask SpaceX- ի և ամերիկյան NASA տիեզերական գործակալության մասնակցությամբ:
Այլմոլորակայինների դեմ պայքարի մասին «Ապագայի սահմանը» ֆանտաստիկ մարտաֆիլմը թողարկվել է 2014 թվականին, գլխավոր դերում դարձյալ Թոմ Քրուզն է։