Այսօր՝ մայիսի 27-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Հոգեբուժական օգնության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
«Շատ քաղաքացիներ «պսիխո» են հանում զենքի և վարորդական իրավունքի համար. էդ ծառայութնունների ոլորտը օպտիմալացնելու, հեշտացնելու ուղիներ մշակվո՞ւմ են արդյոք»,- առողջապահության փոխնախարարին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը:
Նա հավելեց, որ շատերը, հոգեկան հիվանդ ներկայանալով, ազատվել են բանակային ծառայությունից. «Այս հարցերը կարգավորվո՞ւմ են օրենքով»:
Մանրամասները՝ տեսանյութում: