Այսօր՝ մայիսի 27-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Հանրաքվեի մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին հարցը:
«Հա թիթեռ եք նկարում էստեղ. նորից բերում եք Հրայր Թովմասյան անունով կեղծ օրակարգ: Մեզ համար նման հարց չկա»,- հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` Վահագն Հովակիմյանին կոչ անելով երկրորդ անգամ կյանքը չզոհաբերել:
Նա նշեց` երկրի այս ռեալ վտանգը թողած, նորից սրանով եք զբաղվում. «Ինչու եք վախենում, արտակարգ իրավիճակը կավարտվի, կանեք հանրաքվեն»:
Մանրամասները՝ տեսանյութում: