Wednesday, 22 07 2026
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26

Չեմ հասկանում՝ Միքայել Մինասյանի ինչն է ցավում Մոսկվայի համար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

– …ԱԱԾ նախկին տնօրենը և Վատիկանի նախկին դեսպանը փորձում են քաղաքական օրակա՞րգ ձևավորել, թե՞ ուրիշ բան է տեղի ունենում:

– Քաղաքական գործունեությամբ կարող է զբաղվել ցանկացած մարդ, դրա համար ձևավորում են քաղաքական կուսակցություն, ներկայացնում են կուսակցության ծրագրերը, այդ ծրագրերով փորձում են դաշտում համախոհներ ձեռք բերել: Գաղափարներ պրոպագանդող մի քանի կուսակցություններ են եղել Հայաստանում, զուտ սահմանադրական ճանապարհով պետությունը պետություն դարձնելու գաղափարի հիմնական կողմնակիցը իմ ընկեր Ստեփան Դեմիրճյանն էր, որը պետության ցանկացած խնդրի լուծում տեսնում էր օրենքի, օրինականության, Սահմանադրության ճիշտ պահպանմամբ, ի դեպ, ԱՄՆ այսօրվա մոդելը նույնպես հիմնված է հենց դրա վրա, այսինքն՝ ծրագրի հենքը Սահմանադրության խաղի կանոնները պահելն է, ու մարդիկ լավ են ապրում:

Ցենտրիստական գաղափարախոսության մասին շատերն են խոսել… Ես չգիտեմ՝ մասնավորապես Արթուր Վանեցյանը ինչ գաղափարներ է առաջ քաշում: Ինձ համար ակնհայտ են Արթուր Վանեցյանի ուղղակի կապերը ռուսական իշխանությունների, ռուսական քաղաքական շրջանակների հետ: Մեր ԱԱԾ աշխատակիցների 60-70 տոկոսը անուղղակիորեն կապված է ռուսական ծառայությունների հետ, ինչը մեր դժբախտություններից մեկն է, և մենք պետք է մեր ԱԱԾ կադրերը պատրաստենք Հայաստանում, եթե չեմ սխալվում այդ մասին մի անգամ նաև Վանեցյանն է ասել, և ես նրա հետ այդ հարցում համաձայն եմ, մնացած առումներով չեմ կիսում նրա մոտեցումները, որևէ կերպ չեմ գտնում, որ նա այնպիսի գաղափար է առաջ քաշում, որի շուրջ պետք է հավաքվել, իսկ եթե գաղափար չկա, ինչի՞ շուրջ հավաքվեն:

– Որովհետև եղել է հեղափոխական թիմում և հիմա այդ թիմին ընդդե՞մ է:

– Նախ՝ խնդիրն այն է, որ գաղափարների շուրջ մարդ հավաքելու հավանականությունը չեմ տեսնում… Իսկ եթե գաղափարներ չկան, ապա ինչի շուրջ պետք է հավաքվեն՝ կեղծ խոստումների, նյութական հնարավորությունների և այլն: Վանեցյանը հայտ է ներկայացրել, բայց կուսակցություն չի ստեղծել, ծրագիր չի ներկայացրել, նա քաղաքական դաշտում, որպես գործոն, չկա, կա մարդ, որը ԱԱԾ ղեկավար է եղել, ինչ-ինչ գաղտնիքների է տիրապետում…, քաղաքական առումով նա հետաքրքրություն չի ներկայացնում: Թող ստեղծի կուսակցություն, այդ ժամանակ տեսակետ կհայտնենք: Վանեցյանը հակադիր բևեռում է, ամբողջությամբ ռուսական համատեքստում է, և մենք չենք կարող նույն հարթության վրա լինել: Ինչ վերաբերում է Միքայել Մինասյանին, ես ուղղակի ասելիք չունեմ:

– Ինչո՞ւ:

– Որովհետև ՀՀԿ ղեկավարը փաստացի Սերժ Սարգսյանն է, բազմաթիվ հանրապետականներ դժվար պահին մնացին Ս. Սարգսյանի կողքին:

– Եթադրում եք, որ նա հիմա ՀՀԿ-ի՞ն է ներկայացնում:

– Եթե ՀՀԿ-ին չի ներկայացնում, ուրեմն քաղաքական հետաքրքրություն չի ներկայացնում: Եվ եթե ՀՀԿ ղեկավարը Սերժ Սարգսյանը չլինի, ես ավելի շատ այդ դերում կտեսնեմ հավատարիմ հանրապետականներին, որոնք առ այսօր թուք ու մուր ուտելով՝ պահպանում են հանրապետականի իրենց դիրքերը, քան թե Միքայել Մինասյանին: ՀՀԿ-ում կան փորձառու մարդիկ և արժանի են ընդդիմադիր լինելու, տեսակետներ ասելու և կարող են պիտանի լինել…

– Մի հետաքրքիր դրվագ կա վերջին օրերի քաղաքական իրադարձություններում. նախկինները կարծես գտել են բանալին՝ գործող կառավարությանը, քաղաքական մեծամասնությանը մեղադրում են նրանում, ինչը կործանել է իրենց. ադամանդի գործ, ծխախոտի գործ…

– Սա հանրահայտ բան է, որ երբ ունես մեդիագործիքներ, կարող ես սուտը անընդհատ կրկնել, ու դա կարող է նստվածք տալ: Մեր ժողովուրդն էլ, երբ խոսում են ադամանդի, ոսկու մասին, պատկերացնում է, որ շատ մեծ փողերի մասին է խոսքը: Ես հստակ կարող եմ ասել, որ այդպիսի քայլերը հաշվարկվում են հենց խոհանոցային բամբասանքների համար, և դրանք լուրջ մարդկանց համար զրոյական ազդեցություն ունեն: Ծխախոտի պատմությունը չի կարող լուրջ ազդեցություն ունենալ. նախ՝ ՀՀ-ից ծխախոտը դուրս է եկել օրինական ճանապարհով, մաքսային փաստաթղթերով ձևակերպվել է օրինական, այն պետք է անցներ տարանցիկ երկիր, Ռուսաստանում գնողը տարել է տարանցիկ երկիր, թե չի տարել, դա արդեն իր խնդիրն է: Եթե ծխախոտը պետք է վաճառվի ՌԴ-ում, պետք է ունենա ակցիզային դրոշմանիշ…: Ռուսաստանը կոռումպացված երկիր է: Եվ եթե ծխախոտը չեմ հանում երրորդ երկիր, Ռուսաստանում պիտի վաճառեմ, կաշառք եմ տվել ռուսական մաքսավորին և ծխախոտը տարել եմ, չեմ հասկանում՝ Միքայել Մինասյանի ինչն է ցավում Ռուսաստանի համար: Հայաստանում վճարե՞լ են ծխախոտի համար, Հայաստան ռուսական ռուբլի կամ վալյուտա մտե՞լ է, այո, հիմա ռուսական շուկայում այդ ծխախոտը ակցիզով է, թե առանց ակցիզի, օրինական է, թե անօրինական, դա Ռուսաստանի իշխանության, Վլադիմիր Վլադիմիրիչի խնդիրն է, սուրբ պարտականությունն է՝ հետևել, որ իրենց մաքսավորները կաշառք չվերցնեն և իրենց երկիր առանց ակցիզային դրոշմանիշի ապրանք չգնա:

– Ուզում եմ նաև լսել, թե այդ գումարը ինչպե՞ս կարող է հայտնվել վարչապետի ընտանիքի անդամների գրպանում:

– Գիտեք՝ դրանք հեքիաթներ են: Որքանով տեղյակ եմ՝ վարչապետի աներորդին դատական գործ է հարուցել, թող գնան ապացուցեն, որ նա այդ գործում կա: Ես չեմ պատկերացնում, որ դերասանը կարող է այդքան ճարպիկ լինել… Ես ունեմ ճարպիկ ընկերներ՝ ԱԺ նախկին պատգամավորներ, որոնք արտահանել և ներմուծել են ծխախոտ, այդ մեխանիզմներով գործարքներ են արել՝ պետության հետ համաձայնեցված և բանակին շատ մեծ գումարներ են տվել, իսկ պետական բյուջեին ոչ մի կոպեկի վնաս չեն տվել… Ռուսական որոշ ուժերի ձեռնտու չէ Հայաստանում ունենալ իշխանություն, որը վիզը չի ծռում իրենց առաջ և փորձում է մեր ժողովրդի արժանապատվությունն ու ինքնիշխանությունը ինչ-որ կերպ պահել, նաև սեփական արժանապատվությունն է պահում, և հիմա փորձում են կոտրել իշխանություններին, որ հետո իրենք իրենց ուզածը պոկեն. Հայաստանի հետ իրենք միշտ այդպես են վարվել: Ուզում եմ, որ մեր ժողովուրդը չուտի այդպիսի խայծերը, որոնցով ուզում են մեր իշխանություններին թուլացնել, ինչի՞ համար, որ լավրովյան տարբերակից բա՞ն պոկեն, գազի գինը թանկացնե՞ն, թե՞ որ Հայաստանի վերստուգող մարմինները «Հայկական երկաթուղի» («Հարավկովկասյան երկաթուղի») կազմակերպությունից դուրս գան, թե ինչ է Լավրովն ասել է՝ մեզ ստուգել չի կարելի՞… Այս մարդիկ ջուր են լցնում նրանց ջրաղացին: Փաշինյանին քննադատողները թող մի օր քննադատական մի բան ասեն ԵՏՄ-ի կամ ՀԱՊԿ-ի մասին. չեն ասի երբեք: Նրանք խնդիր ունեն այս իշխանությունների հետ: Իսկ այս իշխանությունը մաքսիմալ սրտացավ է, վիզը չի ծռում ռուսների առաջ, և դա լավ է:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում