Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Փակվելու են գործող ռեստորանների 20-30 տոկոսը․ բիզնեսի վիճակն օրհասական է

Հանրային սննդի ոլորտի ընկերությունները փլուզման եզրին են։ Տնտեսական իրավիճակի չկայունանալու դեպքում, ոլորտի 20-30 տոկոս ընկերությունները կփակվեն։ Ընկերությունների շրջանառությունն ամբողջությամբ չի վերականգնվել, աշխատակիցները ամբողջությամբ չեն վերադարձել աշխատանքի։ Ռեստորանների, հանրային սննդի կետերի նախկին շրջանառության 25-30 տոկոսն է վերականգնվել։

Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց հասարակական սննդի ոլորտի փորձագետ, ռեստորատոր Աշոտ Բարսեղյանը։

Ոլորտի մասնագետի խոսքերով՝ ստացված եկամուտը ոչ միայն շահույթ չի ապահովում, այլև կատարված ծախսերը չի փակում։ «Մենք ունենք ոչ ամբողջ թափով աշխատող ոլորտ։ Ոլորտի ոչ բոլոր աշխատողներն են ապահովված աշխատանքով։ Ոլորտի ընկերություններն արդեն սկսում են անհանգստանալ վարձավճարների պահով»,- ասաց մեր զրուցակիցը՝ ավելացնելով՝ պետությունն իրենց թողել է բանկերի հետ միայնակ դեմ հանդիման։

Օրեր առաջ հանրային սննդի օբյեկտները հայտարարություն էին տարածել այն մասին, որ առաջարկում են ռեստորանների տարածքների սեփականատերերին նվազեցնել վարձավճարները։ Մեր զրուցակիցը հայտնեց, որ արդեն իսկ կան բազում ընկերություններ, որոնք հանձնել են տարածքները, իսկ վարձավճարների նվազման մասին խոսք չկա։ «Վստահ եմ՝ 2-3 ամսից ունենալու ենք վարձավճարների նվազում։ Իմ գնահատմամբ՝ փակվելու է ոլորտում գործող ռեստորանների 20-30 տոկոսը։ Անցած տարվա ու այս տարվա սկզբի ընթացքը լավ էր, նոր ծրագրերը շատ էին, բայց այս իրավիճակը խարխլեց ամբողջ պլանները։ Մարդիկ այս պահին մտածում են ուղղակի գոյատևման մասին։ Ոչ բոլորն են անցել այդ էտապը։ Դեռևս կան բիզնեսներ, որոնք, ցավոք սրտի, կսնանկանան։ Այս պարագայում էլ ավելի է կարևորվում հստակությունը»,- մտահոգություն հայտնեց հասարակական սննդի ոլորտի մասնագետը։

Աշոտ Բարսեղյանի խոսքերով՝ արտակարգ դրության ամբողջ ընթացքում, երբ ոլորտի ընկերությունները չեն աշխատել, պարտք են մնացել տարածքի սեփականատերերին։ «Սա շատ մեծ գումար է կազմում։ Աշխատավարձերի մասով մենք ունենք հարկադիր պարապուրդ հասկացություն, եթե ֆորս մաժորային իրավիճակ չէ։ Հարկադիր պարապուրդը ստիպում է աշխատավարձի 2/3 վճարել աշխատողներին։ Այստեղ ևս մենք ունենք կարիք՝ ունենալու գրադացիա, որպեսզի կարողանանք այլ կերպ՝ ավելի փոքր գումարով հատուցել աշխատողների մինիմալ կարիքները։ Ես չեմ խոսում ընդհանրապես չվճարելու մասին, բայց 2-3-ն ու մինիմալ կարիքներն իրարից տարբերվում են»,- մանրամասնեց Աշոտ Բարսեղյանը՝ հավելելով, որ այսօր շատ վատ ազդակներ են ստանում ընկերություններից։

Մասնագետի համոզմամբ՝ իրավիճակից դուրս չենք գա այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունը հստակություն չի մտցրել իր գործողություններում, քանի դեռ չունենք կոնկրետ ու հստակ ժամկետներ տնտեսության ամբողջական վերականգնման վերաբերյալ։

Մանրամասները՝ «Առաջին լրատվական»-ի տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում