Այսօր՝ մայիսի 26-ին, Ազգային ժողովում հրավիրվել է յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է Հողային օրենսգրքում փոփոխություն և լացում կատարելու մասին հարցը:
«Երբ ողջամիտ ժամկետն ավարտվում է, ներդրողը հիասթափվում է: Մենք ժամանակին առաջարկեցինք մեկ պատուհան, որը մերժվեց»,- հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով` մշակույթի կամ էդ երկար անվանումով նախարարությունը չի կարողանում Գառնիում պետական հիմնարկի տակի հողը գրանցել կադաստրով, ոպեսզի զիփլայն կառուցվի. «Էս տարիուկես ա` հարցը չի լուծվում»:
Մելքումյանը որպես օրինակ բերեց նաև այն, որ Արարատի մարզում սեփական արդյունաբերական ձեռնարկության արոտավայրի նշանակության հողը տարիուկես է` չի փոխվել. «Նոր վարչապետին հասել է, բայց արդեն այդ ներդրումային ծրագիրը գնացել է»:
Մանրամասները՝ տեսանյութում: