Այսօր՝ մայիսի 26-ին, Ազգային ժողովում հրավիրվել է յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է Հողային օրենսգրքում փոփոխություն և լացում կատարելու մասին հարցը:
«Առաջարկվում է պարզեցված կարգով փոփոխելու սպանդանոցի համար համար նախատեսված հողամասի նպատակային նշանակությունը»,- հայտարարեց տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը:
Հաջորդ փոփոխությունը, նրա խոսքով, վերաբերում է աճուրդների անցկացման կարգին. «Աճուրդով վաճառքի մեկնարկային գնի ստորին շեմը կբարձրանա` կադաստրային արժեքի 50 տոկոսի փոխարեն 100 տոկոս, որի արդյունքում կավելանան համայնքի սեփական եկամուտները: Մրցութային հանձնաժողովներ կազմակերպելու դերը կվերապահվի ավագանուն»:
Մանրամասները՝ տեսանյութում: