Լուրեր
Չեն վարձատրվում. Ի՞նչն է խանգարում ավելի շատ ավագանու անդամ ունենալուն. Այվազյանը՝ Պապիկյանին
  • 13:53
  • 2020-05-26
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ մայիսի 26-ին, Ազգային ժողովում հրավիրվել է յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանը:  Այժմ քննարկվում էհամայնքներում ընտրությունների համամասնական ընտրակարգին անցնելու մասին հարցը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի հարցը վերաբերում էր ավագանու անդամների թվաքանակին. «Կոնկրետ այսքան ընտրողի դեպքում այսքան ավագանու անդամների թվաքանակն ինչպե՞ս է որոշվել»:

Նրա կարծիքով` խոշորացված համայնքներում կարելի է ավագանու անդամների թիվը ավելացնել. «Հնարավորությունը քիչ է, որ խոշորացված համայնքներում կներգրավվեն բոլոր համայնքների ներկայացուցիչները»:

Պատգամավորը հավելեց, որ ավագանու անդամները չեն վարձատրվում. «Ի՞նչն է խանգարում, որ ավելի շատ ավագանու անդամ ունենանք»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *