Այսօր՝ մայիսի 26-ին, Ազգային ժողովում հրավիրվել է յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացում կատարելու մասին հարցը:
Ինչպես հայտարարեց օրինագծի հեղինակ Տիգրան Ուրիխանյանը` արտակարգ դրության ռեժիմի դեպքում ֆիզիկական անձին առնվազն 3 ամսով պետք է տրամադրվի վարկային արձակուրդ` առանց տոկոսների հաշվարկման:
«Իմ քայլի» պատգամավոր Գևորգ Պապոյանը ընդգծեց, որ նախագծի ընդունման դեպքում ավանդատուները 3 ամիս չեն կարող ստանալ իրենց ավանդները, միգուցե նաև բանկային աշխատողները 3 ամիս չստանան աշխատավարձ. «Նաև` մեր քաղաքացիները կարող են քարտը մտցնել բանկոմատ և տեսնել, որ այնտեղ փող չկա, որովհետև եթե վարկառուները չեն կատարում իրենց պարտավորությունները, ապա բանկերն էլ չեն կարող իրենց պարտավորությունները կատարել: Առաջարկում եմ արագ դեմ քվեարկել և անցնել առաջ»:
Մանրամասները՝ տեսանյութում: