Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկմամբ անվտանգության կանոնների խախտումներ են արձանագրվել «Կարինե Ղազարյան» ԱՁ (Պարոնյան 11) մերսման սրահում։ Այս մասին տեղեկանում ենք Հայկական տեղեկատվական կենտրոնից։
Այստեղ բացակայել են ախտահանիչները, այցելուի այցից հետո արտաքին շփման մակերեսների պատշաճ ախտահանում չի իրականացվել։
Ի թիվս այլ խախտումների՝ թերի են եղել նաև ջերմաչափման գործընթացը և գրանցամատյանները, աշխատողներն ընդմիջման ժամին լքել են տարածքը և այլն։
Այսպիսով, խախտվել են ՀՀ պարետի սահմանած անվտանգության կանոնները, ինչի հիմքով և տնտեսվարողի գործունեությունը 24 ժամով կասեցվել է։