Ֆրանսիայի պատմության մեջ առաջին անգամ տրանսգենդեր կինը դարձել է երկրի հյուսիսում գտնվող Թիույա-լե-Մարշեն փոքրիկ քաղաքի քաղաքապետ: Այս մասին հաղորդել է տեղական La Voix du Nord պարբերականը:
Նշվում է, որ 55-ամյա Մարի Քոն ղեկավարում է շուրջ 600 մարդ բնակչությամբ քաղաքի քաղաքապետարանը: Նրա օգտին քվեարկել է քաղաքային 15 պատգամավորներից 14-ը, մեկը ձեռնպահ է մնացել:
Մայիսի 24-ին նոր քաղաքապետն իր թիմի հետ առաջին նիստն է անցկացրել:
Ըստ պարբերականի, «մադամ քաղաքապետը խոստացել է իր, ինչպես նաև պատգամավորների էներգիան ուղղել Թիույա-լե-Մարշենում կյանքի պայմանների բարելավմանը»:
Ըստ լրատվամիջոցների, Քոն երեք երեխաների մայր է: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ընտրվել է ոչ թե տրանսգենդեր լինելու համար, այլ այն պատճառով, որ ընտրողները հավանություն են տվել նրա ծրագրին: