Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

«Հարգված ու սիրված է սպորտի ասպարեզում». 37-ամյա ըմբշամարտիկը դանակահարել է 54-ամյա տղամարդուն և նրա որդուն

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գեղամ Մարգարյանի նախագահությամբ ավարտվել է նախկին ըմբշամարտիկ Արտյոմ Ղ.-ի գործի դատական քննությունը:

1981 թվականին ծնված Արտյոմ Ղ.-ին մեղադրանք էր առաջադրվել երկու դրվագով տուժողների առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին և 112 հոդվածի1 -ին մասերով:

Որպես Արտյոմ Ղ.-ի խափանման միջոց՝ ընտրվել էր կալանավորումը, այնուհետև Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը թույլատրելի էր ճանաչել գրավի կիրառումը, գրավի չափ էր որոշվել 5 միլիոն դրամը:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի օգոստոսի 18-ին, ժամը 19-ի սահմաններում Կոտայքի մարզի Գառնի գյուղում «Միքայել և Մանուել» ՍՊ ընկերությանը պատկանող խանութում Արտյոմ Ղ.-ն իրեն կարգի հրավիրելու վերաբերյալ խանութի տիրոջ՝ Միքայել Ա.-ի դիտողությունը չհանդուրժելու արդյունքում «զրույց է ունեցել» վերջինիս հետ:

Միքայելն առաջարկել է խոսակցությունը այլ վայրում շարունակել: Ըստ մեղադրանքի՝  Արտյոմ Ղ.-ն իր վարած «Միցուբիշի Պաջերո» մեքենայով ոմն Մարտինի ու իր հետ վիճաբանած Միքայել Ա.-ի հետ Գեղարդի խճուղիով ուղևորվել է դեպի Գողթ գյուղ: Ճանապարհի հողածածկ տարածքում Արտյոմ Ղ.-ն կայանել է մեքենան:

Այդ պահին նույն վայր է հասել նաև Միքայելի հայրը՝ Աշոտը:

54-ամյա Աշոտը բացել է Արտյոմ Ղ.-ի մեքենայի՝ վարորդի կողմի դուռը և, ըստ մեղադրանքի, ապտակել է Արտյոմին:

Միքայելը հեռացրել է հորը՝ «հետագա վիճաբանությունից խուսափելու նպատակով»:

Ըստ մեղադրանքի՝ Արտյոմ Ղ.-ն մոտեցել է Աշոտ Ա.-ին և իր մոտ եղած, գործի քննությամբ չպարզված կտրող-ծակող գործիքով մի քանի անգամ հարվածել է նրան՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս՝ աջ մակերեսային ազդրային զարկերակի, մկանների, աջ աճուկային շրջանի մկանախմբերի  վնասումով, ձախ բազկի, ձախից՝ գոտկային շրջանի չթափանցող, ծակած-կտրած վերքերի ձևով:

Բացի այդ, հեռախոսազանգի միջոցով իմանալով, որ եղբայրը՝ Միքայելը, Արտյոմ Ղ.-ի հետ վիճել ու նրա մեքենայով գնացել է այլ վայր՝ խոսակցությունը շարունակելու, Միքայելի կրտսեր եղբայրը՝ 20-ամյա Մանուելը, «Նիսան X Թրեյլ» մակնիշի մեքենայով դեպքի վայր է հասել այն պահին, երբ Արտյոմ Ղ.-ն կտրող-ծակող գործիքով հարվածներ էր հասցնում հորը՝ Աշոտին:

Մանուելը, ըստ մեղադրանքի, կանգնեցրել է մեքենան, իջել ու բռունցքով մեկ անգամ հարվածել է Արտյոմին, որից հետո վերջինս, ըստ մեղադրանքի, տվյալ պահին ծագած դիտավորությամբ իր մոտ եղած ծակող-կտրող գործիքով հարվածներ է հասցրել է Մանուելին՝ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ մեծ ճարպոնի արտանկումով, ստամոքս-հաստ աղիքային կապանի, ստամոքսի հետին պատի, մեծ ճարպոնի վնասումներով, կրծքավանդակի ձախ կեսի ստորին հատվածի կողային մակերեսի թափանցող վնասվածքների, կրծքավանդակի ձախ կեսի վերին հատվածի առաջակողմնային և առաջնային մակերեսների չթափանցող, երկգլխանի մկանի վնասումով աջ բազկի, ձախ դաստակի ծակած-կտրած վերքերի ձևով:

Տուժողներին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, բժշկական անհապաղ օգնության շնորհիվ նրանց կյանքը փրկվել է:

Արտյոմ Ղ.-ն դեպքից հետո դիմել է փախուստի:

2018 թվականի օգոստոսի 31-ին նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

2019 թվականի հունվարի 8-ին Արտյոմ Ղ.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին:

2019 թվականի օգոստոսի 6-ին գրավի կիրառմամբ Արտյոմ Ղ.-ն ազատվել է կալանքից:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արտյոմ Ղ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է:

Տուժողները հայտնել են, որ նրանից բողոք, պահանջ չունեն:

Դատարանը հաշվի է առել, որ Արտյոմ Ղ.-ն բնութագրվում է դրական:

Բնակության վայրում նրան բնութագրել են որպես «ազնիվ, խելացի, մեծերին հարգող անձնավորության», նշել են, որ նա մանկուց զբաղվել է սպորտով, ավարտել է ֆիզկուլտինստիտուտը, եղել է ըմբշամարտիկ, մրցանակների է արժանացել: Վերջին տարիներին նա թողել էր սպորտը, մեկնում էր ՌԴ արտագնա աշխատանքի՝ ծնողների, ընտանիքի համար հոգ տանելու նպատակով: Ըստ բնութագրի՝ «Այն անձնավորությունը, որ հոգում է ծնողների մասին, չի կարող վատ մարդ լինել…»:

Մեկ այլ բնութագրում արձանագրվել է, որ Արտյոմ Ղ.-ն «հարգված ու սիրված է սպորտի ասպարեզում, բազմաթիվ նվաճումներ է ունեցել մեծ սպորտում… Ամեն տեսակի միջավայրում նա միանգամից վայելում է սեր և ուշադրություն, երեխաները, բոլորը սիրում են նրան»:

Դատարանը հաշվի է առել, որ Արտյոմ Ղ.-ն վատառողջ է:

Որպես Արտյոմ Ղ.-ի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք՝ դատարանը հաշվի է առել նաև տուժող կողմի դրսևորած վարքագծի հակաօրինականությունը՝ այն, որ Միքայել Ա.-ի դիտողությունից հետո է առաջացել խոսակցությունը, ապա Միքայել Ա.-ի առաջարկով են գնացել «այլ վայր՝ խոսելու», ինչից հետո իրադարձությունները զարգացել են դրամատիկ ընթացքով:

Դատարանը հաշվի է առել, որ Արտյոմ Ղ.-ն ամուսնացած է, նրա խնամքին են կինը, մեծահասակ ծնողները, քույրը, նա է իր աշխատանքով հոգում ընտանիքի կարիքները, նախկինում դատապարտված չի եղել:

Արտյոմ Ղ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 1-ին մասերով, վերջին հաշվով դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Այս պատժին հաշվակցվել է նախնական կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը, որպես վերջնական պատիժ՝ թողնվել է 3 տարի 6 ամիս 28 օր ազատազրկում:

Արտյոմ Ղ.-ի նկատմամբ կիրառվել է Համաներման վերջին ակտի համապատասխան դրույթը, նա ազատվել է պատժի կրումից:

Դատավճիռը ուժի մեջ մտնելուց հետո գրավատուին կվերադարձվի գրավի գումար 5 միլիոն դրամը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում